«Այն քաղաքականությունը, որը վարում է ներկա իշխանությունը Արցախի հարցում, հիմնված է մեկ բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն:Իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, և շատերին թվում էր, որ դա անփորձությունից է, սակայն ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության հեթական քայլերից էր:Արդյունքում կորցրինք այդ պաշտոնը:
Այս իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, դա սխալ էր Հայաստանի իշխանության կողմից: Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպաշտպանի այդ պաշտոնը, իշխանության կողմից ստեր էին, քանի որ վերջին հայտարարությունը, ըստ որի հետաձգվել է այդ հարցի քննարկումը, հետաձգվել է այն պատճառով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում փոխարինելու է Բելառուսի ներկայացուցիչը, թե գործող տեղակալը»,- լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականում ներկայացված Դավիթ Շահնազարյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին խոսելով էլ, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգը՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ: «Երբ եռանախագահները հունիսի 13-ին այցելեցին Հայաստան, դրանից հետո բառ անգամ չկա այդ մասին նրանց բոլոր հայտարարություններում: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ է, և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար»,-ասաց նա և նշեց, որ դա արդեն փաստ է:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը