Մանրամասներ ՝ՀՀ զինված ուժերի կորած ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի մասին
Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
