Հարցրեք Սասուն Միքայելյանին, թե Օմարի բարձրունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին և ում էր ուզում Վազգեն Սարգսյանն ամենախիստ պատժին ենթարկել՝ գնդակահարել .Դ.Շահնազարյան
« Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե ինչպես 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձրունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը և ում էր ուզում Վազգեն Սարգսյանն ամենախիստ պատժին ենթարկել՝ գնդակահարել և ովքեր համոզեցին նրան դա չանել: Ես այդ մասին չեմ խոսի, թող պատմի Սասուն Միքայլեյանը: Հարցրեք նաև, թե ինչ ստորաբաժանումներ են եղել, որոնք վերադարձրել են այդ դիրքերը, որոնց զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, ճանապարհ էր բացվել մինչև Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը ետ բերելու գործողությունները, որն իրականացնում էր ԼՂ ինքնապաշտպանական բանակի Ասկերանի գունդը և կցված ստորաբաժանումները: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, իսկ գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը: Դուք այս գեներալներին ճանաչում եք: Վարչապետը, երբ սկսեց իր հարձակումն Արցախի իշխանությունների և հերոսների վրա, նաև այս հերոսներին նկատի ուներ: Չմոռանաք, այդ հարցերը կտաք Սասունին»,-ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ նախընտրական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը:
Նա նաև հայտարարեց, որ բաց բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս կարծում է, որ իր ասածները չեն համապատասխանում իրականությանը․ «Իսկ եթե նա չգա, նշանակում է, որ նա ընդունում է, որ իմ ասածները ճիշտ են»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը