Պաշտոնակատարին քննադատողը պետության դավաճան է

«Հայոց աշխարհը» գրում է.«Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության եկավ «ժողովրդավարական շարժման» ալիքով, շարունակում է նորանոր փաստեր ու փաստարկներ հրամցնել, առ այն, որ ժողովրդավարության, բազմակարծության, քննադատության համարժեք ընկալումն ու ինքը անհամատեղելի են: Այնպես չէ, թե դա նոր միայն երեւաց: Ամենեւին: Ուղղակի այս արագընթացը քարոզարշավի ընթացքում դա ավելի ցայտուն է դրսեւորվում: Գրեթե օր չի անցնում, որ քարոզարշավի ելած Փաշինյանը մի նոր ապացույց չներկայացնի։ Հերթական փայլատակումը դեկտեմբերի 1-ին էր, Գորիսում նախընտրական հավաքում ունեցած ելույթում: «Իմ քայլը» դաշինքի առաջնորդն ու վարչապետի պաշտոնակատարը, ըստ էության հայտարարեց, որ Արցախի խնդրի հետ կապված հարցերում իրեն քննադատողները պետության դավաճան են եւ նրանցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, ավելի կոնկրետ՝ նշված ծառայության ռազմական հակահետախուզության ստորաբաժանումը: Սա չափազանց վտանգավոր հայտարարություն է, անկախ նրանից, թե ով ում հանդեպ ինչ քաղաքական համակրանք կամ հակակրանք է տածում: Առաջին բացասական հանգամանքն այն է, որ Փաշինյանը գրեթե համոզված է, թե Արցախի, պաշտպանունակության, սպառազինության վերաբերյալ ընտրապայքարի մասնակից տարբեր մրցակից ուժերի հայտարարությունները իբր արվում են այն հաշվարկով, որ այդ ուժերը զգալով... «իրենց պոտենցիալ, մոտալուտ քաղաքական մահը, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ եւ այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը»: Փաշինյանը, «մոռանալով», որ ինքն այլեւս պետության ղեկավար է, այս դրույթը առաջ է քաշում իբր որպես «վարկած»: Ու. «Ես կարծում եմ, որ ահա իմ ասած վարկածի ստուգմամբ եւ այդ հայտարարություններով այլեւս պետք է զբաղվեն նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ռազմական հակահետախուզությունը, որովհետեւ ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն: Ես չեմ վախենում այս հայտարարությունը անել»: Ավելին. «Ուզում եմ շատ հստակ արձանագրել. եթե որեւէ մեկը ժողովորդական հեղափոխությանը, այսինքն՝ ժողովրդին, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որեւէ հակազգային ու հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Էլ չեմ ասում ավելին»։ Սա, ըստ էության, որեւէ քննադատական վերաբերմունք, առավել եւս՝ քննադատական վերաբերմունքի որեւէ հրապարակային դրսեւորում ճնշելու բացահայտ դրսեւորում է: Ավելորդ չէ նշել, որ դա անում է մի գործիչ, որի նախկինում ներկայացրած ուժը (ՀԱԿ-ը), որի գլխավորած լրատվամիջոցը (տարբեր հեղինակների միջոցով) անցած տասնամյակներում մեկ անգամ չէ, որ այդ շրջանի իշխանություններին ուղղակիորեն մեղադրել է «Ղարաբաղը ծախելու» մեջ, էլ չենք ասում, որ ժամանակ առ ժամանակ իբր հավաստի աղբյուրներից կոնկրետ ժամկետներ են նշել՝ «Ղարաբաղը ծախելու», «ազատագրված տարածքները հանձնելու» վերաբերյալ: Փաստն այն է, որ նախ՝ Արցախը բնականաբար ոչ ոք չի «ծախել» կամ «հանձնել», երկրորդ՝ այս հրապարակման տեսանկյունից կարեւոր փաստն այն է, որ լավ է՝ անցյալներում ծայրահեղ արմատական ընդդիմադիր Փաշինյանին պետության դավաճան չէին հռչակել, էլ չենք ասում՝ ավելին: Բայց հարցն ու բուն մտահոգությունը տվյալ դեպքում այն չէ միայն, որ Փաշինյանն, օրինակ, ՀՀԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչներին, նկատենք, քաղաքական ուժերի, որ կանգնած են եղել Արցախի ազատամարտի, մարտական կազմակերպված պայքարի ակունքներում, «չծառայածների կառավարության» վարչապետը մեղադրում է պետական դավաճանության մեջ ու ԱԱԾ-ին հրահանգում է հարձակվել նրանց վրա»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am