Իսկ այժմ անցնենք կտտանքների դահլիճ

«Հայոց աշխարհը» գրում է.«Ներկայումս տիրող իրարանցումը, ընդհանուր առմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ պետության բուն կյանքը ամփոփված է ոչ թե Երեւանում, ոչ թե կուսակցությունների գրասենյակներում կամ կառավարությունում, այլ քարոզարշավում։ Մնացյալը պարզապես անկապություն է։ Քարոզարշավը կերակրում է, խմեցնում, սովորեցնում, չի ներում ծուլությունը, պարգեւատրում է աշխատանքի համար եւ, գլխավորը, մաքրագործում։ Ի վերջո նրա հետ չի կարող համեմատվել նույնիսկ բաղնիքը, թեեւ դա հայոց աշխարհում ունի, թե կուզեք իմանալ, կրոնական գործառույթ։ Քանզի բաղնիքը նման է մատուռի, որտեղից մաքուր, մերկ եւ Աստծո առջեւ բաց մեր համաքաղաքացին կարող է դիմել անմիջականորեն երկնքին՝ խոստովանելու իր ծանր մահացու մեղքերը։ Քարոզարշավը, ըստ էության, կյանքի անըմբռնելի շարժման մոդելն է։ Եվ անչափ կարեւոր է, որ այդ մոդելում տեղ է նախատեսված քաղաքակրթության զարգացման պսակի՝ ընտրողի համար։ Սկսենք նրանից, որ քարոզարշավը ուժեղ եւ առողջ անհատ դաստիարակելու իդեալական միջոց է։ Այն կարող է լիովին փոխարինել հարբեցողությանը, անառակությանը, ծխամոլությանն ու կենցաղային ապուշությանը։ Քարոզարշավի մասնակցի մարմինը ձեւ է ստանում, ոտքերն ու ձայնալարերը ամրապնդվում են, հայացքը՝ ուղղվում դեպի հեռուն։ Այլեւս կարիք չունի նա կծու եւ ճարպոտ ուտելիքի, չի հալածում սեփական ընտանիքին, օրեր շարունակ չի նստում հեռուստացույցի առջեւ։ Վազում է նա մարզից մարզ, ընտրողների հետ մի հանդիպումից մյուսը։ Թարմ օդը շոյում է թոքերը, եւ ոչ թե սիրուհիների մարմինները, այլ արյան գնդիկներն են այսուհետ կայտառություն ու վաղվա օրվա նկատմամբ վստահություն հաղորդում նրան։ Քարոզարշավը սովորեցնում է քորվել, ելույթ ունենալ միտինգներում, ոտքի վրա աղ ու հաց ուտել, գրկել ուրիշների երեխաներին ու կսմթել նրանց թշիկները, խմել զզվելի տնական օղի, շատ եւ անիմաստ ծիծաղել, գրկախառնվել անծանոթ մարդկանց հետ, ամեն ինչ խոստանալ, նստել ծառին ու սունկ փնտրել ձյան մեջ։ Բացի դրանից, քարոզարշավի ժամանակ կարող է տեղի ունենալ ձեր առաջին ծանոթությունը դիզենտերիայի եւ մեծ քաղաքականության հետ։ Հիշում եմ, ես նույնպես ժամանակին ծանոթացա մեծ քաղաքականության հետ 1996 թվականի քարոզարշավի ժամանակ, երբ մարզերից մեկում, ընտրողների հետ 6-7 հանդիպումներից հետո ուշ երեկոյան հասնելով վերջապես հյուրանոց, բիլիարդի սեղանի տակ տեսա մի քանի խոշոր քաղաքական գործիչների անշունչ մարմինները։ Սկզբում մտածեցի, թե քաղաքականությունը ծանր գործ է, եթե այդչափ հոգնեցնում է մարդկանց։ Սակայն հետո նկատեցի բիլիարդի սեղանի գնդապարկերում օղու դատարկ շշերը։ Այդ օրվանից անցել են երկար տարիներ։ Ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ պատգամավոր ես չդարձա։ Ճակատագրի տարօրինակ հեգնանքով օրաթերթ եմ խմբագրում, ինչը, խոստովանենք, ինչպեսեւ քաղաքականությունը, սաստիկ հոգնեցնում է, քանզի հաճախ նման է դիզենտերիայի»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց քառօրյայի գործերով առաջին վճիռը. Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC Ով ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, «Նիկոլ» է․ Կարապետյան (video) Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը շատ արագ պետք է այդ քայլն անի․․․ նոր սպառնալիք կա (video) Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am