Ժամկետային զինծառայողը համածառայողին ստորացրել է, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի ենթարկել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը պարբերաբար ստորացրել է համածառայող Կ.Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ, ինչի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է նշված իրադրություններից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության զգայություն, անբարենպաստ հոգեֆիզիոլոգիական վիճակ, որոնք կրել են հուզական հակազդումների պայթյունակ բնույթ, և հերթական անգամ՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը 18:30-ից 18:40-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ Նարեկ Ադիբեկյանի կողմից Կ.Խաչատրյանի նկատմամբ հակաբարոյական գործողություններ կատարելու, ինչպես նաև նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում դիտակետ սուրճ չբերելու պատճառով վերջինիս ծնողի հասցեին հնչեցրած հայհոյանքից՝ ծանր վիրավորանքից, Կ.Խաչատրյանը հայտնվել է սթրեսի, ֆրուստրացիայի, հոգեկան խիստ լարված, ֆիզիկական և հոգեբանական գերլարված և հյուծված վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, այսինքն՝ հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել: Նախաքննության ընթացքում Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչի կողմից  որոշում է կայացվել նաև Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /4 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am