Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի գույքը. հավանական է հետագայում դրա բռնագանձումը

Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը ներկայացրել է նվիրատվության մասին գրություն: Մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից ևս եղել է գրություն, որով պատրաստակամություն են հայտնել պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Կոմիտեն պետք է նախագիծ ներկայացնի, այն պետք է շրջանառվի պատկան մարմիններում, դրական եզրակացությունները, առաջարկությունները ստանալուց հետո միայն կառավարությունը կարող է որոշել ընդունել գույքը: Իսկ կառավարության որոշման համար անհրաժեշտ է նաև դատախազության կարծիքը: Դատական գործընթացի հետ կապված՝ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ»,-ասաց Բաբայանն ու շեշտեց՝ պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն և իր վրա վերցնել խնդրահարույց պարտավորություններ: Նրա խոսքով՝ այդ ամեն ինչն ուսումնասիրվելու է: Շատ հավանական է, որ գույքը որպես նվեր չընդունվի, քանի որ հավանական է հետագայում դրա բռնագանձումը: «Ենթադրելի է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հակառակ դեպքում նվեր չէին տա: Կառավարությունը չի շտապում գույքը որպես նվեր ընդունել: Գույքը կամ բռնագանձվելու է, կամ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ նվեր ընդունվի»,-ասաց Բաբայանը: Նրա կարծիքով՝ նվիրատվություն կատարելով միգուցե փորձել են գործընթացներն արագացնել, իրենց մեղքն ընդունել և հասարակության աչքին ապաշխարել: Բաբայանի համոզմամբ՝ անցումային արդարադատությունը ևս պետք է այս հարցերով զբաղվի: Նվիրատվությունների արժեքների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը մասնավոր ընկերության գնահատմամբ 5 մլրդ դրամ է: Սակայն եթե պետությունը որոշի, որ գույքն ընդունում է, գնահատում կանի: Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կան հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն: Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում: Բաբայանի կարծիքով՝ եթե կառավարությունը որոշի գույքն ընդունել, նպատակահարմար կլինի ըստ իրենց ֆունկցիաների մասնատել գույքը, և յուրաքանչյուրը վաճառել այնպես, ինչպես որ կա, օրինակ՝ հյուրանոցը որպես հյուրանոց: Նույնը վերաբերում է նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցին: Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նպատակահարմար կլինի գույքը ներկայացնել աճուրդի: Եվ խոշոր ներդրողները՝ հյուրանոցային ցանցերը կարող են հետաքրքրություն ցուցաբերել: Կոմիտեի կողմից ուղարկվող նախագիծը մտնելու է կառավարության նիստ՝ զեկուցվող կամ չզեկուցվող հարցի տեսքով: Ընդունելու դեպքում կոմիտեն գնահատում է անելու, և աճուրդի համար սահմանվելու է որպես մեկնարկային գին:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am