Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության բնագավառում Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները և բացթողումները

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետևից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի և ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը։ Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, ես որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության բնագավառում Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները և բացթողումները։ Քանի որ սա տարողունակ ոլորտ է, կենտրոնանամ միայն խոշոր հարցերի վրա։ Սկսեմ ձեռքբերումներից։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Դուշանբեում հանդիպումից հետո, սահմանային լարվածությունը նվազել է, և այս տարի մարտական կորուստները զգալիորեն պակասել են։ Պետք է նկատել սակայն, որ սա տեղի է ունեցել ընտրություններից հետո բանակցությունների վերսկսման խոստման դիմաց, այլապես Ադրբեջանը որևէ պատճառ չունի իրեն խաղաղ պահելու, իսկ թե ինչ է խոստացվել Ադրբեջանին, ոչ ոք մեզնից չգիտի։ Անցնեմ բացթողումներին, դրանց ցուցակը ավելի երկար է։ Այս տարի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հայտնվեց ձախողման եզրին, և միայն ՊՆ և ԱԳՆ հերոսական ջանքերը հնարավորություն տվեցին տարվա վերջում նորմալացնել իրավիճակը։ Դեռ տարվա սկզբին հաստատված 100 մլն դոլարի վարկային պայմանագիրը ռուսական կողմը առկախել էր, և այս տարի նախատեսված ծանր սպառազինությունների մատակարարումները լավագույն դեպքում կսկսվեն հաջորդ տարի, դա արդեն իր ելույթում հաստատեց Պաշտպանության նախարարը։ Ընդ որում, դա մենք արել ենք Սիրիա ռուսական հովանու ներքո զորախումբ ուղարկելու գնով, մի քայլ, որը խիստ կասկածելի է, և կարող է մեզ ներքաշել անցանկալի խնդիրների մեջ այդ հակամարտության մյուս կողմերի հետ։ ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի այցելությունը և նրա հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը ցույց տվեց, որ մենք պատճաշ չէինք աշխատել այս գործընկերոջ հետ, և արդյունքում հերթական անգամ լարվածություն ստացանք Ռուսաստանի և Իրանի հետ։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ Նիկոլ Փաշինյանը այցի արդյունքներով հայտարարեց, որ առաջիկայում Իրանի հետ սահմանը կարող է փակվել, և դա մեր նկատմամբ մշտապես բարեկամաբար տրամադրված Իրանի հետ հարաբերությունները փչացնելու բացարձակ անմիտ քայլ էր՝ մանավանդ եթե հիշենք, որ Իրանը մեր սահմանը չէր փակել նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, երբ իր վրա հսկայական ճնշում կար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրերից, իր հեղափոխական կոալիցիային մարտնչող թևը հակաբանակային կոշտ արշավ սկսեց, քողարկելով այն հակակոռուպցիոն հռետորաբանույթամբ։ Այդ հիմա է, որ Նիկոլը ջանք չի խնայում բանակի նկատմամբ ռևերանսներ անելուց, սակայն առաջին մի քանի ամիսը իրենց ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, հաճախ շատ ծանր կյանքով ապրող մարդկանց համար պարզապես սարսափ էր, ամեն սպա դարձել էր լկտի աշխուժակների թիրախ։ Թե բանակի մարտունակության վրա դա ինչպես է անդրադարձել, ժամանակը ցույց կտա, բայց դառը նսվածքը հաստատ մնացել է։ ՀԱՊԿ-ի մեր առանց այդ էլ կասկածելի գործընկերների հետ մենք անիմաստ խնդիր ստեղծեցինք Խաչատուրովի սկանդալային հետկանչով։ Այնպես չէ, որ մինչ այդ շատ լավ էինք Բելառուսի և Ղազախստանի հետ, բայց հիմա նաև առիթ տվեցինք մեր վրա հոխորտալու, Ռուսաստանի ու մեր սեփական հեղինակությունն էլ անիմաստ դրեցինք հարվածի տակ։ Նախիջևանի սահմանում հակառակորդը մոտ 20 կմ երկարությամբ հատվածում մայիսին դիրքերը առաջ բերեց։ Կարելի է պնդել, որ դա տեղի է ունեցել հեղափոխության շրջանում, և ոչ ոք հատուկ մեղավոր չի։ Սակայն հետագա ամիսներին հակառակորդը հետևողականորեն այդ դիրքերը ամրապնդեց, առանց մեր կողմից բավարար և նախաձեռնողական հակազդեցության, և հիմա ամրապնդվել է նոր, մեզ համար վտանգավոր բնագծում, կրակի տակ պահելով նախկինում անվտանգ Արենի և Զանգակատուն գյուղերը, և հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհը։ Թուրքական սահմանում, ռուսաստանյան սահմանապահներին հանելու անիմաստ խոսակցությունների ֆոնի վրա, կտրուկ ավելացել են սահմանախախտման դեպքերը, թեև մինչև վերջ պարզ չի, թե որքանով է թուրքական պետությունը խրախուսում դա։ Տարվա համագումարում, մենք և ոչ մի աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի հետ իրատեսորեն չենք բարելավել մեր հարաբերությունները, բանակի սպառազինության արդիականացման հարցում նորից սկսել ենք հետ ընկնել Ադրբեջանից, տարածաշրջանում կուտակվող լարվածության ֆոնին կատարում ենք քայլեր, որոնք մեզ անիմաստ վտանգների տակ են դնում։ Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը անփորձ էր այս հարցերում, և սխալները անխուսափելի էին։ Գուցե, բայց ինչ երաշխիք կա, որ նա այս սխալներից համապատասխան դասեր է առել, և ընտրություններից հետո նորից դառնալով վարչապետ, էլ ավելի մեծ սխալներ թույլ չի տա։ Գուցե նաև ես կանխակալ եմ, ուստի կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանի աննկուն նվիրյալներին իրենց հակափաստարկները ներկայացնել, ոչ թե վախեցնել մեզ ԱԱԾ-ով»։

Ընկերներ ջանԵրևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը… Gepostet von Avetik Chalabyan am Montag, 3. Dezember 2018

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց քառօրյայի գործերով առաջին վճիռը. Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC Ով ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, «Նիկոլ» է․ Կարապետյան (video) Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը շատ արագ պետք է այդ քայլն անի․․․ նոր սպառնալիք կա (video) Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am