«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։
Ի՞նչ է դա նշանակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Այսինքն, կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջեւ ընկած շրջանում։ Իսկ նիստերը տեղի են ունենում կես տարին մեկ։ Շատ հարցեր լուծվում են այդ կարգով՝ աշխատանքային նախագծերն ուղարկվում են անդամ երկրների նախագահներին՝ հաստատման, որից հետո, առանց նիստի, կոնսենսուսով ընդունվում են։ Այդպես եղավ նաեւ Խաչատուրովի ազատման դեպքում․ հարցը լուծվեց աշխատանքային կարգով»։ Իսկ եթե նախագահներից մեկը, ասենք՝ Բելառուսը, չի համաձայնում նախագծի հե՞տ։ «Տեղեկացնում է իր անհամաձայնության մասին՝ կրկին նամակով»։
Աշխատանքային քննարկումներով կընտրվի՞ նոր ՀԱՊԿ քարտուղար։ «Դժվար է ասել։ Հստակ է մի բան՝ այս իրավիճակն ազդում է ՀԱՊԿ իմիջի վրա, ինչը Ռուսաստանի շահերից չի բխում, եւ կարծես հարցի լուծումը Պուտինը վերցրել է իր ձեռքը։ Դա է ապացուցում նրա զանգը Փաշինյանին»։
Իսկ ամսի 6-ին Փաշինյանը պատասխանատվություն կպահանջի՞ Լուկաշենկոյից, ինչպես խոստացել է, թե՞ դա էլ կլինի «աշխատանքային կարգով»։ «Կարծում եմ՝ խնդիրը կքննարկվի ԵՏՄ-ում, սակայն այլ ֆորմատով՝ ընթրիքի ժամանակ»։
Ի դեպ, մեկ այլ աղբյուր պնդում է, որ ընթրիքների ժամանակ ԵՏՄ «օբշչեստվան» այլեւս առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը