«Միջակ քարոզարշավ է». ֆավորիտները հինգն են

Մեկ շաբաթ հետո Հայաստանում կձևավորվի նոր խորհրդարան, նախքան դա` ներկայացված քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում ծանոթացնում են ընտրողներին նախընտրական ծրագրերը, երկրի զարգացման իրենց տեսլականը, չնայած` քարոզարշավի ընթացքում ավելի հաճախ փոխադարձ վիրավորանք և մեղադրանք է հնչում , քան` խոսվում է ծրագրերից: Քարոզարաշավի ընթացքի, ուժերի միջև պայքարի և ֆավորիտ ուժերի և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ: -Պարո′ն Բադալյան, մեկ շաբաթից կավարտվի քարոզարշավը: Ինչպե՞ս եք գնահատում դրա ընթացքը -Միջակ քարոզարշավ է, երբ հնարավորությունները տրված են քաղաքական ուժերին` ներկայացնելու իրենց հայեցակարգային մոտեցումները, սակայն հիմնականում մենք տեսնում ենք շատ դեպքերում տրաֆարետ բովանդակություն: Ներկայացվող քաղաքական բովանդակությունները բոլոր ուժերի շատ թույլ են, միջակ են: Ծրագրերը ևս շատ դեպքերում միջակ են, որովհետև կոնցեպտուալ հարցեր չեն քննարկվում, եթե անգամ քննարկվում են, դա ավելի շուտ դեկլարատիվ կամ մեկ-երկու նախադասություն, հիմնականում ոչինչ չասող նախադասություններ են, բայց կոնցեպտուալ հայեցակարգային մոտեցումներ չկան և′ արտաքին քաղաքականության վերաբերյալ, և′ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, և′ ապագայում տնտեսության զարգացման վերաբերյալ: Ընդամենը նշում են` մենաշնորհ չպետք է լինի, բայց ընդհանուր արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման կոնցեպցիան, էլ չեմ ասում գիտակրթական համակարգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները չի ներկայացվում, որը կարևորագույն էլեմենտներից մեկն է: -Ինչո՞վ է տարբերվում այս քարոզարշավը նախորդից Հիմնականում նույն քարոզարշավն է, ինչը եղել է նախորդ ժամանակահատվածում. չի տարբերվում, բայց պետք է տարբերվեր, և դա, իմ կարծիքով, բացատրվում է նաև չիմացության արդյունքով, միգուցե մարդիկ 20 տարի սովոր են եղել նմանատիպ քարոզաշավ անցկացնելուն, դրա համար հիմա նույնատիպ քարոզարշավ են իրականցնում` առանց հաշվի առնելու փոփոխությունները. կառավարման համակարգի էությունն է փոխվել, քրեաօլիգարխիկը չկա, ընտրակաշառքը չկա: Սա նշանակում է, որ կուսակցությունները պետք է էլ ավելի հզոր միտք առաջարկեն, բայց չենք տեսնում դա: - Այս ընտրապայքարում, որոնք են Ֆավորիտ ուժերը Վարչապետի պաշտոնակատարի բարձր հեղինակության շնորհիվ, կարող ենք ասել` մեկ ֆավորիտ ուժ կա` «Իմ քայլը» դաշինքը, որն, անկասկած, լինելու է խորհրդարանում, բայց, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ ձայն է հավաքելու, քան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ. դա մոտավորապես տեսանելի է: Երկրորդ, ամենայն հավանականությամբ, կանցնի նաև ԲՀԿ-ն, իհարկե շատ ավելի քիչ` քան ուներ նախկինում, բայց, այնուամենայնիվ, նա կանցնի: Երրորդ, չորրորդի հետ կապված բարդություններ կան, հնարավոր է` անցնեն «Լուսավոր Հայաստան», «Սասնա Ծռեր, կամ «Հանրապետական» կուսակցությունները. դա այս պահին կանխատեսելի չէ: ՀՀԿ-ի անցնելու հավանակնությունը քիչ է, բայց բացառված չէ: -Երկու քաղաքական ուժերի` «Իմ քայլի» և ՀՀԿ-ի միջև կարծես «մարտ» ընթանա: Արդյո՞ք ՀՀԿ-ի կողմից իրականացվող քարոզարշավի մեթոդը` հոլովակների պատրաստումը, կազդի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա Հենց սկզբից ՀՀԿ-ի նախընտրական ռազմավարությունը` սև ու սպիտակի ներկայացումը նշանակում էր, որ նրանք մտածում էին, թե իրենց հաջողություն կարող է բերել, որովհետև իրենք փորձում են ներկայանալ որպես «Իմ քայլի» այլըտրանք, ի դեպ, շատ դեպքերում սխալմամբ նշվում է որպես ընդդիմություն, բայց ժողովուրդը չի քվեարկում որպես ընդդիմություն, քվեարկում է այլ սզկբունքներից ելնելով` ինչքանով է տվյալ կուսակցությունը այլընտրանք հանդիսանում այս կամ այն ուժին: Եվ ահա ՀՀԿ-ն վերցրել է այդ ռազմավարությունը, սև ու սպիտակը ռիսկային ռազմավարություն է, բայց այս պահին, ըստ իրենց, աշխատող ռազմավարություն է: Հիմա իրենք գտնում են, որ միակ հնարավոր ռազամավարությունը, որ կարող է իրենց հաջողություն բերել դա է, և դա նրանք իրականացնում են, ավելին, ոչ միայն իրականցնում են, այլև իրենց հաջողվու է օրակարգ թելադրողի դերում հանդես գալ: Փաստորեն ստացվում է` «Իմ քայլը» սկսում է անընդհատ պատասխանել նրանց, սկսվում է շարժվել նրանց կողմից մշակված ռազմավարությանբ: Իրենց դա հաջողվում է, բայց սա չի նշանակում, որ միանշանակ կարող է ՀՀԿ-ին հաջողություն բերել: Վարչապետի պաշտոնակատարի վարկանիշի վրա ՀՀԿ-ի տեսանյութերը չեն ազդի, որովհետև «Իմ քայլի» մոտ ՀՀԿ-ն հեղինակություն չէ, «Իմ քայլի» ընտրազանգվածը կընտրի իրենց, ինչ վերաբերում է տատանվող ընտրազանգվածին, ապա այս հոլովակները կարող է իջեցնեն կուսակցության գրավչությունը և ազդեն չկողմնորոշված ընտրազանգավծի վրա, բայց արդյոք չքվեարկելով «Իմ քայլի» օգտին, կքվեարկեն ՀՀԿ-ին, դա միանշանակ չէ:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am