Հայաստանը քանդո՞ւմ է ՀԱՊԿ-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, քանի որ կոնսենսուս չկա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը: Փաշինյանն, ըստ այդմ, արձանագրել է, որ ՀԱՊԿ-ում գոնե այս պահին կան անհաղթահարելի հակասություններ անդամ երկրներից առնվազն երեքի միջև և միայն կուլիսային քննարկումները միգուցե կարգավորեն խնդիրը: Ակնհայտ է, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում չեն համաձայնելու մեկը մյուսի թեկնածուներին: Իսկ դա արդեն փակուղի է: Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ Մինսկն ու Աստանան դեմ են նաև փոխզիջումային լուծմանը՝ մինչև 2020 թվականը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել ՌԴ ներկայացուցչին՝ ներկայիս պաշտոնակատարին: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ում կարող է օրակարգային դառնալ «կամ, կամ»-ի հարցը, ինչը լրջորեն կցնցի այդ կառույցին: ՀԱՊԿ անդամներից առնվազն երկուսը կարող են Մոսկվային ծանր ընտրության առաջ կանգնեցնել ու նույնիսկ օրակարգային հարց դարձնել ՀԱՊԿ-ի լուծարումը կամ այդ կառույցում Հայաստանին Ադրբեջանով փոխարինելը: Այս թեմաները, իհարկե, դեռևս պաշտոնական տեսք չեն ստացել, բայց լրատվական ու փորձագիտական մակարդակով լայնորեն քննարկվում են: Շատ ակտիվ այս ուղղությամբ աշխատում է Բաքուն, ընդ որում՝ ոչ միայն բելառուսական ու ղազախական, այլ նաև ռուսական տիրույթում: Հակահայկական շրջանակների կողմից այժմ շրջանառության մեջ է դրվում այն թեզը, ըստ որի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջությամբ արևմտյան նախագիծ էր, որի նպատակը Հայաստանը ՌԴ ազդեցությունից հանելն ու Մոսկվային Հարավային Կովկասում թուլացնելն է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով: Նույն այդ շրջանակները հիմա փորձում են լոբբինգ անել այն տեսակետը, որ Խաչատուրովի հետ կապված պատմությունը Երևանը նախաձեռնել է ՀԱՊԿ-ին հարված հասցնելու և ի վերջո այդ կառույցը կազմաքանդելու համար: Պարզ է, որ ՀԱՊԿ-ում ամեն ինչ կարգին չէր ու խնդիրները միայն Փաշինյանի օրոք չեն ստեղծվել: Պարզ է նաև, որ գեներալ Խաչատուրովի դեմ Փաշինյանը իրավական գործընթաց է սկսել զուտ ներքաղաքական խնդիրներ լուծելու և իր անձնական պատկերացումներին պատժի տեսք տալու համար, սակայն դա այլ կերպ է մեկնաբանվում դրսում: Փաշինյանը չէր ուզում, բայց ստացվեց այնպես, որ նա հիմա դարձել է գլխացավանք բոլորի համար: Մեր երկրի հակառակորդները հիմա պարզապես օգտվում են պաշտոնական Երևանի կոպիտ սխալից ու մինչև վերջ ուզում են դիվիդենտներ ստանալ ներհայաստանյան զարգացումներից: Դե իսկ Արևմուտքի համար նոր շանս է ստեղծվել Ռուսաստանին հարվածելու համար ու այդ հարվածի գործիքը, կամա թե ակամա, դարձել է Երևանը: Մոսկվայում տեսնում ու հասկանում են դա, ինչը շատ լուրջ «ներվ» է առաջացնում: ՀԱՊԿ-ում մենք հիմա հայտնվել ենք «չուժոյի» կարգավիճակում: Իսկ թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ և Արցախի անվտանգության համար, լրացուցիչ բացատրության կարիք կարծես թե չպետք է ունենար, բայց, փաստորեն, ոմանք դա լավ չէին հասկանում կամ էլ հասկանում էին, ո՞վ գիտե: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am