Մի քանի ամիս շարունակ համացանցում քննարկվում էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի թեման, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Այնքան, որ իշխանության տարբեր օղակներից ստիպված եղան հայտարարել, որ նոյեմբերի 15-ից 18-ը նախատեսված ֆորումը չի կայանալու։ Մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»: Նախընտրական փուլում ֆորումը չեղարկելու որոշումը խելամիտ քայլ համարվեց իշխանությունների կողմից և միասեռականների դեմ պայքարողներին հանդարտեցրեց։ Սակայն մենք տեղեկացանք, որ ֆորումը ոչ թե չեղարկվել է, այլ իրականում հետաձգվել՝ ընտրություններից հետո անցկացնելու մտադրությամբ։ Եվ փոխել են ֆորումի անվանումը։
Դեկտեմբերի 13-ից 15-ը Գյումրի քաղաքում «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաև զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ, պատրաստվում է սեմինար անցկացնել, որին հրավիրված են նաև պետական կառույցների՝ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Օրերս մարզպետարանները գրություններ են ստացել Տարածքային կառավարման նախարարությունից, որտեղ առաջարկվել է ներկայացուցիչներ ուղարկել Գյումրի՝ սեմինարի, որի անվանումից հասկացվել է, որ խոսքը միասեռականությանը վերաբերող ինչ որ միջոցառման մասին է։
hraparak.am-ը կապվել է «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ և տեղեկացել, որ սեմինարի օրակարգում 4 հարց կա՝ «Մարդու իրավունքներ», « Խոսքի ազատություն», «Ատելության խոսք» և «Խտրականության արգելք»։ Այս մասին ասաց ՀԿ ղեկավար կազմի աշխատակից Ալինա Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր մարզպետրանից հրավիրված է 1 անձ, սակայն տեղեր ունեն և կարող են անգամ 2-ական հոգի ընդունել։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նույնպես հաստատեցին, որ նման գրություն է ուղարկվել մարզպետարաններին։
Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» ՀԿ-ն էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի նախաձեռնողն ու կազմակերպիչը։
hraparak.am
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը