«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արտաշատում հիմնականում պետք է խոսի այսօրվա քաղաքացիների պատմական առաքելության մասին:
«Այն, որ մենք անցել ենք այսպիսի երկար ճանապարհ, կոտորածների և հաղթանակների, պարտությունների ու փրկությունների միջով, այսօր կանգնած ենք որպես ինքնիշխան պետություն՝ ազատ և հպարտ քաղաքացիներով, սա նշանակում է, որ մենք պատմական առաքելություն ունենք իրականացնելու երկիր մոլորակի վրա: 2018թ. մեր ժողովրդի համաշխարհային պատմության հերթական փառապանծ էջն ենք գրել՝ անելով մի բան, որ նախկինում ոչ ոք չէր կարողացել անել. «հեղափոխություն» բառի կողքին դրել ենք «սեր և համերաշխություն», արել ենք հեղափոխություն հենց «հեղափոխություն» բառի մեջ, և ամբողջ աշխարհը զարմացած է, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք խոսք ունենք անելու մարդկությանը, քաղաքակրթությանը, աշխարհին, ուզում եմ այսօր այդ ուխտը Արտաշատում հաստատենք ու արձանագրենք»,- ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը