ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Facebook-իի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին:
Նա հայտարարել է, որ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու:
«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո (ներկայում հետաքննություն է ընթանում և սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 2-ին Իսրայելում՝ հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը