Խաչիկ Ասրյան. Հայաստանն ու հայ ազգը պառակտողները, Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցը շահարկողները սրբապիղծներ և դավաճաններ են

Կո՛չ միասնության   03.12.2018թ.   Մայր Հայաստանում տեղի ունեցած ցանկացած իշխանափոխություն, հեղաշրջում, հեղափոխություն հայատյացություն է, եթե այն ուղղված չէ հինավուրց և քրիստոնյա հայ ազգի ամբողջական միասնությանը, ասել է թե՝ ավանդապաշտ ընտանիքի պահպանմանն ու բարգավաճմանը, եկող սերունդներին ռազմահայրենասիրական դաստիարակությամբ անընդհատ կրթելուն, հայոց զինվորի ու զինվորականի մարտունակ ոգու անընդհատ հզորացմանն ու նրանց սոցիալական վիճակի անընդհատ բարելավմանը, հայոց ազգային բանակին ժամանակակից սպառազինությամբ անընդհատ զինելուն, հայոց ազգային (ամբողջ ընդերքի բացառապես ազգայնացում)  և շուկայական ազատ տնտեսության կառուցմանը և զարգացմանը,  հայկական գիտության, մասնավորապես ռազմաարդյունաբերության անընդհատ զարգացմանը, և ամենակարևորը՝ յուրաքանչյուրիդ մեջ միասնության հիմքը՝ հավատն առ Աստված, առ Սուրբ Առաքելական Եկեղեցին, անսասան պահելուն։ Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ոչ թե ուղղված են լինելու հայապահպանությանը, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի արտաքին անվտանգության և Արցախի ազատագրված հայկական տարածքների պաշտպանությանն,  ազգային և շուկայական ազատ տնտեսության կառուցմանը, հայոց ազգային բանակի անընդհատ հզորացմանը, ռազմաարդյունաբերության զարգացմանն ու հայ ժողովրդի ամբողջական միասնությանն, այլ,  բացառապես անձնական ծայրահեղ վիրավորանքներով, խառնակչությամբ, կոմպրոմատների բացահայտմամբ ուղեկցվող, հարազատ ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, հարևաններին իրար դեմ հանելուն, երկարաժամկետ թշնամանք սերմանելուն և կործանարար պառակտմանը։ Խոսքերս ուղղում եմ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին, ու հատկապես դեկտեմբերի 10-ից Հայաստանի  Ազգային ժողովի ժամանակավոր խորհրդարանականներին. ելնելով ձեր անձնական, քաղաքական, կուսակցական  շահերից, ինչպես նաև  հայ էթնոսը պահպանելու համար տեղի ունեցած 1990-1994թթ-ին արցախյան հերոսամարտում  և 2016 թվականի ապրիլյան պատերազմում ձեզանից շատերի չունեցած՝ զրո դերակատարությունից,  Ազգային ժողովի դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստանալու կամ ցանկացած այլ նպատակով, իրավունք չունե՛ք և երբեք չփորձե՛ք պառակտել Հայաստանն ու հայ ազգը, երբեք չփորձե՛ք   շահարկել Հայաստանի և Արցախի պաշտպանության հարցը, քանզի Հայաստանն ու հայ ազգը պառակտողները, Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցը շահարկողները սրբապիղծներ և դավաճաններ են: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ միայն կարող ենք ամբողջ Արցախը՝ ազատագրված տարածքներով, միավորել մայր Հայաստանին:   Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ միայն կարող ենք  հայկական Նախիջևանը, հայկական Էրզրումն ու հայկական Տրապիզոնը միավորել մայր Հայաստանին՝ ճանապարհ բացելով դեպի ծով և օվկիանոս, որի արդյունքում, Երկիր մոլորակում բնակվող բոլոր քրիստոնյաների համար, Բիբլիական Արարատ լեռը կդարձնենք ուխտատեղի: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ միայն կարող ենք հայոց ազգային բանակը մեր տարածաշրջանում դարձնել Մայր Հայաստանի թշնամի պետություններ Ադրբեջանի ու Թուրքիայի ահուսարսափը:   Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը: «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»:      «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am