Հայաստանում «կենդանի» կենտրոն ենք ստեղծելու՝ դեպի Արարատ բացվող տեսարանով. Նիկոլյա Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նիկոլյան «ՌուսԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է հիմնադրամի գործունեության և Երևանում Ազնավուրի անվան կենտրոնի ստեղծման ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ 2017-ին ստեղծված հիմնադրամը կշարունակի իրագործել բոլոր հիմնական նախագծերը, որոնք շանսոնյեի նախաձեռնությամբ իրականացվում էին 1988-ի երկրաշարժից հետո: Դրանց թվում են սոցիալական նշանակություն ունեցող նախագծերը Գյումրիում, կրթական ծրագրերը և մշակութալուսավորչական նախաձեռնությունները: Գլխավոր նախագիծը լինելու է Ազնավուրի կենտրոնի ստեղծումը Երևանի «Կասկադ» համալիրի գագաթին: «Որոշ ժամանակ շենքը դատարկ է մնացել: Հորս ժամանակ էր պետք հայեցակարգը մշակելու համար, մենք երկու տարի աշխատել ենք դրա ուղղությամբ: Նա ինքը դեմ էր թանգարանի գաղափարին և ցանկանում էր կենդանի մի վայր ստեղծել, որտեղ բոլորն աշխատանքով կզբաղված կլինեն», - ընդգծել է Նիկոլյա Ազնավուրը: Նրա խոսքով՝ Ազնավուրի կենտրոնում թանգարանային հատվածը նվիրված կլինի արտիստի կյանքին և մշակութային ժառանգությանը: Ընտանիքը կենտրոնին կնվիրի մաեստրոյի դաշնամուրը, նրա ձայնագրությունները և անձնական իրերը: Կենտրոնի տարածքում կստեղծվի իր տեսակի մեջ առաջին ֆրանսիական ինստիտուտը տարածաշրջանում՝ մեդիադարանով, ցուցասրահով, կինոսրահով և հանգստյան գոտիով: «Միտքն այն է, որ այստեղ կարելի է ժամանակ անցկացնել մեդիադարանում՝ գիրք կարդալ, ֆիլմ նայել, այցելել թանգարանային հատված՝ հորս կյանքի մասին ավելին իմանալու համար, սուրճ ըմպել՝ դեպի Արարատ բացվող տեսարանի ներքո», - ասել է Նիկոլյան: Շանսոնյեի որդին նշել է, որ ինստիտուտի կրթական ծրագիրը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, իսկ տրամադրված վկայականները կընդունվեն Ֆրանսիայի կողմից: Հիշեցնենք, որ օրեր առաջ Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան ևս մեկ հարցազրույց էր տվել՝ հայտնելով, որ պատրաստվում է հայերեն սովորել և մտադիր է մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am