Հերթական անգամ խմբագրություն ահազանգած «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հույս ուներ, որ կալանավայրից այլեւս չի դիմելու երկրի իշխանություններին, բայց անորոշության տագնապը սիրտն է մորմոքում։
Հիշեցնենք, որ վերջինս դիմել էր ներման խնդրագրով, բայց մոտ 6 ամիս է պատասխանը չկա։
«Եղբայր, եթե մերժել եք՝ պատասխանը ուղարկեք, ներել եք՝ թողեք, գնամ տուն»,-ասում է դատապարտյալը։
Նա եւ ներման խնդրագրերով դիմած նրա բախտակից ընկերներն իրենց հույս են տալիս, որ երկիրը ընտրական թոհուբով է տարված, ինչի պատճառով էլ հետաձգվում է այդքան երկար սպասված որոշումը։ Հետո էլի իրենք իրենց հակասում են՝ հո կյանքն էլ կանգ չի առել։ «Կառավարությունն ու նախագահն աշխատում են։ Ուրեմն ի՞նչ խնդիր կա, ո՞րն է պատճառը, որ այսքան հետաձգվում է որոշումը»,-նշեց Ստեփան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ 24 տարվա անազատությունից հետո հույս ունի, որ 2019 թվականը կդիմավորի ընտանիքի անդամների եւ հարազատների հետ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը