Վարդենիսի քաղաքապետը հրաժարական է տվել
Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուր հաստատել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։ Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Հարությունյանը «Հանրապետական» կուսակցության անդամ է։
