«Եթե հլու հնազանդ լսում և հանդուրժում եք, չկարծեք, որ դա հենց այնպես անցնելու է գնա…». Գևորգ Գևորգյան
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ատելության քարոզչություն, սպառնալիքներ, պառակտման կոչեր, յուրայիններ և թշնամիներ. Եվ այս ամենի գործիքը «զորավոր» ճառն է: Ժողովուրդ ջան, եթե հլու հնազանդ լսում և հանդուրժում եք, չկարծեք, որ դա հենց այնպես անցնելու է գնա… Ո´չ, այդ նույն խոսքը վաղը ձեր դեմ է շրջվելու, ձեզ են լռեցնելու, ձեզ են բռնանալու: Հիշե´ք, որտեղ ատելության քարոզչության նկատմամաբ հանդուրժողականություն է, այնտեղ ավարտվում է ազատությունը՝ բարի գալուստ ասելով բռնատիրությանը:
Պահի լրջությունը փորձեք գիտակցել, որ մի քանի ամսից չհայտնվեք Հյուսիսային Կորեայում…:
