Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը։
«Այսօր ժամը 22:30-ին Շանթի ուղիղ եթերում կպատասխանեմ Արամ Աբրահամյանի հարցերին»,-գրել է Ռուբեն Ռուբինյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև:
Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Դրան հաջորդել է Մենուա Հարությունյանի գրառումն այն մասին, որ բանավեճից խուսափելը սխալ է ցանկացած պարագայում: Մենուա Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերությանն առաջարկել է եթերաժամանակը տրամադրել իրեն:
«Շանթ» հեռուստաընկերության այլընտրանքային առաջարկը հետևյալն է։ Այսօր՝ ժամը 22։30-ին, «Շանթ» հեռուստաընկերության՝ Կիևյան 16 հասցեում գտնվող ստուդիայում սպասում ենք բանավիճող քաղաքական կողմերի ներկայացուցիչներին։ Որպես իրավիճակի լուծում առաջարկում ենք բանավեճի համար նախատեսված 50 րոպեն բաժանել առանձին՝ 25 րոպեանոց ժամանակահատվածների, որոնց ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները հարցազրույց կունենան Արամ Աբրահամյանի հետ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը