Ամեն ինչ զավեշտի մի վերածեք, տղուկներ․ Մարգարիտ Եսայան

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն «հանցագործների բանդա է», ինչպես նաև քարոզարշավի ընթացքին:  Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Բոլորիս աչքի առաջ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարն ամեն օր աջ ու ձախ հանձնարարականներ է տալիս ԱԱԾ-ին, այլ կառույցների, թե զբաղվեք, բռնեք, պառկեցրեք։ Գնա, քարոզդ արա, երիտասարդ, ցինիզմն էլ պիտի չափ ու սահման ունենա, քոնը չունի, որոշ պաշտոնյաներինդ՝ նույնպես։ Երկու օր առաջ էլ ոստիկանապետը կամակատարի շտապողականությամբ արձագանքեց պաշտոնակատար իր շեֆի հրահանգին և հայտարարելց, թե բա ինչ, պիտի փռենք ասֆալտին։ Ամեն ինչ զավեշտի մի վերածեք, տղուկներ, սա պետություն է, կայացած, այո, և դուք չեք կարող խարխլել նրա հիմքերը, դե, իսկ «Ազատություն» ռ/կ-ում փոխվարչապետի որակումը երկրի լրջագույն քաղաքական ուժերից մեկին ցինիզմի գագաթնակետն է, պատժելի արարք է, և մենք օրենքով սահմանված կարգով կզբաղվենք դրանով։ Փոխվարչապետը գուցե ինքնագնահատականն է տվել՝ շփոթելով անունները։ Ակնհայտ է, որ սա նույն հոխորտանքն է, ինչ սկսվեց վեց ամիս առաջ։ Վեց ամիս առաջ սկսված բարոյահոգեբանական ահաբեկչությունը ՀՀԿ-ի և նրա համակիրների հանդեպ նույն ոգով շարունակում է նաև այսօր․․քարոզարշավի ամբողջ ընթացքը ամսիներ առաջ սկսված բարոյահոգեբանական ահաբեկչության շարունակությունն է։ Հարգելի հասարակություն, ընտրողներ, մտածողներ, ուշադիր եղեք, տեսեք վտանգը, որ բերել և բերելու են նոր իշխանությունները, և ընտրության գնացեք և ընտրեք ոչ թե կործանումը, այլ՝ առաջընթացը, այս ամիսներին ձեզանից շատերը համոզվեցին, որ սրանք, այս նիկոլները ուզում են ոչնչացնել իրենցից առաջ եղած ամեն լավ բան, զգոն եղեք և ընտրեք մտածելով, վարչապետի պաշտոնակատարի ճղճղոցները գնալով ուժեղանալու են, բայց դուք մի վախեցեք, գնացեք ընտրելու ինձ, դուք շատ եք, ոչինչ, որ դեռ վախ կա, և չեք համարձակվում հրապարակավ ասել ձեր կարծիքը և տրամադրվածությունը, մի վախեցեք, վստահեք ձեր ներքին ձայնին, լսեք մեզ և ընտրեք ապագան և ոչ թե անորոշ, վտանգավոր, խոստումների հաշվին իշխանության եկած, ոչ մի խոստում չիրականացրած, մոտ 800 000 ՀՀ քաղաքացու ծույլ և անբան համարող այս անձին։ Հարգելի ընտրողներ, առաջին անգամ, իրոք դուք պիտի կատարեք ճակատագրական ընտրություն, վստահ եղեք, կա այս գժանոցի այլընտրանքը, և դա ես եմ, դուք եք, մենք ենք, բոլոր մտածող, մտահոգ և ադեկվատ մարդիկ․․․Դուք մոտենում եք ինձ և ասում, թե ընտրելու եք, շնորհակալ եմ, իրոք ձեր խոստումները թող դառնան քվե, միայն այդպես մենք կկարողանանք ուժեղ լինել և դիմակայել մարտահրավերները»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am