Վարչապետը ցանկանում է Հայաստանը վերածել տեխնոլոգիական երկրի
Եղեգնաձորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարում պետք է լրջորեն զարգացնել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: «Այսօր արդեն կան ձեռնարկություններ, որոնք կարող են կատարել ՀՀ զինված ուժերի պատվերը, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք Հայաստանը վերածել տեխնոլոգիական երկրի: Ռազմարդյունաբերությունը տնտեսության այն ոլորտն է, որը թողարկում է որոշակի ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք, մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու ռազմաարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմանը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
