Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. «Մենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերհային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներս, դեմ ենք Համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի տնօրենի պաշտոնում նրա լիազորությունների դադարեցմանը: Վազգեն Ասատրյանի ղեկավարման երեք տարիները՝ 2015-2018թթ., hամալիրի համար նշանավորվել են մի շարք կարևորագույն միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեր պետությունը հավուր պատշաճի ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում («Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երկու միջոցառումների կազմակերպում, Ֆրանկոֆոնիայի XV և XVII գագաթաժողովների կազմակերպում, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպում և այլն): Տարեկան կտրվածքով նախատեսված պետական և տոնական միջոցառումները ևս կազմակերպվել են բարձր մակարդակով: Լինելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Վազգեն Ասատրյանը հատկապես մեծ կարևորություն է տալիս մեր պետության մշակութային կյանքի զարգացման մեջ համալիրի ունեցած ներդրմանը: Նրա՝ մշակույթի բնագավառում ունեցած հարուստ փորձի և պրոֆեսիոնալ բանակցային հմտությունների շնորհիվ՝ վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն աճել է համալիրում կազմակերպվող մշակութային միջոցառումների թիվը: Վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվում է համալիրի պատշաճ պահպանությունը՝ որպես շինություն, և երաշխավորվում կայունությունը՝ որպես պատմամշակութային արժեք: Վազգեն Ասատրյանը իր տնօրենության ողջ ընթացքում քաջատեղյակ է եղել համալիրի բոլոր ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև շինարարական և մշակութային արժեքների վերականգնմանը ներկայացվող բոլոր պահանջների և նորմերի պահպանմամբ իրականացրել է համալիրի ընթացիկ և պատշաճ վերանորոգումը: Ի լրումն այս ամենի՝ Վազգեն Ասատրյանի տնօրենության ողջ ընթացքում համալիրի աշխատակիցների համար ապահովվել են աշխատանքային պատշաճ պայմաններ և բարենպաստ մթնոլորտ: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ խնդրում ենք, պահանջում ենք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ Նարեկ Բաբայանին չդադարեցնել Վազգեն Ասատրյանի գործունեությունը որպես համալիրի տնօրեն, քանի որ ոլորտի վերաբերյալ այդչափ պրոֆեսիոնալ գիտելիքներ և նման փորձ ունեցող այլ թեկնածու առկա չէ, իսկ դա կարող է հանգեցնել մի շարք արմատական խնդիրների, այդ թվում՝ նախատեսված միջոցառումների ձախողմանը, շենքի՝ որպես պատմամշակութային արժեքի պահպանման վերանորոգման աշխատանքների խափանմանը : Վստահեցնում ենք, որ մեր պահանջը բխում է ոչ միայն համալիրի, այլ նաև մեր պետության և հատկապես՝ ՀՀ մշակութային կյանքի զարգացման շահերից: Սույն հայտարարությունը ստորագրված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերհային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ աշխատակիցների և գործընկերների կողմից»:

Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am