Մենուա Հարությունյանը քարոզարշավի է գնացել ձիով
ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված Մենուա Հարությունյանը այսօր քարոզարշավի է գնացել ձիով։ Նա հրապարակել է այս լուսանկարը իր ՖԲ էջում` մակագրելով. «Ես կշարունակեմ Դավիթ Բեկի կիսատ գործերը»։Ի դեպ, այս լուսանկարը արդեն ակտիվ քննարկվում է համացանցում։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հարությունյանը քարոզարշավին գուցե գնա Նիկոլ Փաշինյանի պատկերով դիմակով։
