Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դու չես կառուցել. Լիլիթ Գալստյանը՝ Համազգային թատրոնում ստեղծված իրավիճակի մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է. Համազգայինի թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին չեմ կարող անտարբեր մնալ, պարզապես բարոյական իրավունք չունեմ։ Այն ինձ համար սոսկ թատրոն չէ, սա մեր թատրոնն է, որի ծնունդի մասնակիցն ու վկան եմ, նրա հաջողություններով հպարտացողը, նրա ներկա ճակատագրով տագնապողը։ 1991թ․-ին, երբ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հաստատվում էր Հայաստանում և գալիս էր հետխորհրդային փլզումի, պատերազմի, շրջափակման, մթի ու ցրտի իրականության մեջ հոգևոր-մշակութային օազիսներ կերտելու և նեցուկ լինելու նահանջող մշակութային կյանքին, մեր առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Համազգայինի թատրոնի հիմնադրումը։ Թատրոնը Սոս Սարգսյանի զավակն էր, տունը, նվիրումը, երազանքը, սերը։ Այդ նվիրումն ու սերը մեր՝ Համազգայինի թատրոն բերեց ժամանակի լավագույններին՝ Կարեն Ջանիբեկյանին, Գալյա Նովենցին, Շահում Ղազարյանին, Աննա Էլբակյանին, Կարինե Ջանջուղազյանին, Դավիթ Հակոբյանին, Հրաչյա Գասպարյանին։ Սոս Սարգսանը կերտեց թատրոն՝ երիտասարդ հրաշալի սերնդով, կայուն խաղացանկով։ Շատ արագ այն վավերական ներկայություն դարձավ մեր մշակութային կյանքում, և 2003-ին նրան շնորհվեց պետական կարգավիճակ։ Միևնույն է, թատրոնը, երբեք չդադարեց մերը/իմը լինելուց․․․ Երկու տարի առաջ, երբ թատրոնի գեղ․ ղեկավար նշանակվեց Վիգեն Չալդրանյանը, համոզում ունեի, որ հաջողելու են։ Տաղանդավոր Վիգեն Չալդրանյանին չհավատալու պատճառ չկար, բայց չստացվեց․․․Հստակ է, թատերախումբ-գեղարվեստական ղեկավար քիմիան չի ստացվել։ Մեղավորներ չեմ փնտրում․ բայց իրողությունն այն է, որ անդառնալիության գիծը հատվել է, թատրոնը կաթվածահար է։ Տարիներով հունցված ավանդույթներ, փիլիսոփայություն, գեղարվեստական, գեղագիտական ու ստեղծագործական սկզբունքներ ունեցող թատերախումբն իր ապագայի այլ պատկերացումներն ունի։ Խնդրին խոհեմ լուծում տալու փոխարեն Մշակույթի նախարարությունն ավելի է բարդացնում կացությունը՝ առանց թատերախմբի հետ խորհրդակցելու, թատրոնի գեղ․ ղեկավար նշանակելով Սուրեն Շահվերդյանին։ Իրավական տեսանկյունից թվում է, թե ամեն ինչ կարգին է․ ՊՈԱԿԻ մասին օրենքն այդ նախատեսումն ունի։ Բայց որքան հեռու պիտի լինել ԹԱՏՐՈՆ երևույթից՝ չհասկանալու որ թատրոնը շարքային ոչ առևտրային կազմակերպություն չէ, թատրոն շնչող, ապրող, արարող, անհատականություն և ավանդույթ ունեցող երևույթի հետ չի կարելի վարչահրամայական մեթոդներով խոսել։ Առհասարակ, մշակույթի կառավարումն այլ մոտեցում ու ճանաչողություն է պահանջում․․․ Սակայն իրավիճակը ոչ միայն մտահոգիչ է դարձնում, այլև լավատեսության հույս չի ներշնչում, նորանշանակ գեղարվեստական ղեկավարի հայտարարությունը, թե «Եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ուզի աշխատել, գիտեք ինչքան տաղանդավոր դերասաններ կան, որ թատրոնի դռներն են թակում»։ Սա Համազգային թատրոնի հիմնադիրների, հնաբնակների ու պարզապես այդ օջախը կերտած մարդկանց հետ խոսելու ոչ ճշմարիտ ոճ է, ոչ էլ՝ ստեղծագործող մարդու վարքագիծ։ Որտեղի՞ց թատրոնի հետ վերևից խոսելու այդ ինքնավստահությունը․․․ Քանդելը հեշտ է, մանավանդ, երբ դու չես կառուցել, փորձեք սիրել ու կառուցել ձեր թատրոնը։ Հուսով եմ, որ կգտնվեն խելամիտ լուծումներ, և նախ, մեր՝ Համազգային թատրոնի հնաբնակները թույլ չեն տա, որ մշուշոտ դառնա տարիներով վաստակված թատրոնի ճակատագիրը»։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am