Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ռուսական մամուլի ներկայացուցիչներին ու նրանց հարցերին պատասխանելիս տեղեկացրել, որ Հայաստանն իր թեկնածուին առաջադրելու է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` Հայաստանի ՊՆ ղեկավարը նշել է, որ հարցն այն է, որ ՀԱՊԿ կանոններում կարգավորված չէ այն դեպքը, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ վայր է դնում լիազորությունները, կարգավորված չէ, թե ինչ պետք է լինի դրանից հետո։
Միաժամանակ, Տոնոյանը հերքել է այն կասկածը, թե Հայաստանը կարող է լքել կառույցը։ «Ես չեմ լսել այդպիսի խնդրի մասին, որը կարող է նախադրյալ հանդիսանալ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար․ չկան այդպիսի նախադրյալներ՝ ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ ռազմավարական», – ասել է Տոնոյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը