SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30ին, խարդախության զոհ է դարձել Երգի պետական թատրոնի երգիչ, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 31-ամյա Գրիգոր Կյոկչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում, իրեն անծանոթ Արմենի ցուցումով իր բջջային iPhone XS Max տեսակի հեռախոսը վաճառելու նպատակով փոխանցել է ոմն տաքսու վարորդի, ով իր հերթին պետք է այն փոխանցեր մեկ այլ տղամարդու, ով հետո պետք է իրեն վճարեր 798 հազ. դրամ: Որոշ ժամանակ անց երգիչը հասկացել է, որ ինքը խաբեության զոհ է դարձել ու կատարվածի մասին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տաքսու վարորդին և մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, երգիչը ոստիկաններին ասել է, որ նրանցից մեկի անունը Կամո է, մյուսինը՝ Արմեն և ինքը իր բջջային հեռախոսը վաճառելու նպատակով հայտարարություն էր տեղադրել List.am կայքում: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը