Ապարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ԼՀԿ նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ «սև քարոզչություն» է սկսվել։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեև «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են իր հավակնությունների համար, բայց ինքը չի ուզում մեղադրողներին իրենց լեզվով պատասխանել։
«Այս օրերին այլանդակ «սև քարոզչություն» է սկսվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ։ Ինչ ասես՝ տարածում են մեր մասին, ֆեյսբուքում բոլորը գովազդի տակ են դրել, փող են ծախսում հակաքարոզչության համար։ Մեր լույսը փորձում են խամրեցնել, բայց նրանք խավարում ապրած, խավարում գործող գործիչներ են, դրանք անում են ֆեյքերով։
Իրենք իրենց դեմքով անգամ չեն կարողանում հադես գալ։ Ամենօրյա շփումները ցույց են տալիս, որ դա չի ազդում մարդկանց վրա, հասկանում են, որ դա սև հակաքարոզչություն է։ Մենք չենք պատասխանելու դրանց, այդ անողներն անգամ փողոցում քարոզարշավ չեն կարողանում իրականացնել»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը