Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով: Այդ մասին Քաջարանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Տարածքային և զարգացման նախարարությունն արդեն գրություններ է ուղարկել համայնքներին՝ հորդորելով դիմել դատարաններ և վերադարձնել այդ գույքը:
«Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, այս փուլում արդեն տեղի է ունեցել հետևյալ գործընթացը. ուրեմն` Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից մրցութային կարգով սեփականաշնորհված ավելի քան 40 օբյեկտներ Արմավիրի և Տավուշի մարզում սեփականաշնրոհվել և օտարվել են կեղծ մրցույթների արդյունքում: Այսինքն՝ իրականում ոչ մի մրցույթ էլ տեղի չի ունեցել։ Եվ ՀՔԾ-ն արդեն իսկ պաշտոնապես դիմել է Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի այն Արմավիրի և Տավուշի մարզերի համայնքներին ուղարկի գրություն, որպեսզի այդ համայնքները քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն դիմեն դատարաններ և այդ գույքն ամբողջ վերադարձվի համայնքներին»,- հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը