ՌԴ արտգործնախարարությունը պարզաբանում է

 ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մոսկվա բերած պայուսակում բանակցային փաստաթղթեր են եղել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Այնտեղ պարզապես բանակցային փաստաթղթեր էին՝ Պուտինի ու Լավրովի հետ բանակցությունների համար»,-ասել է Ռյաբկովը, հայտնում է lenta.ru-ն ։ ՌԴ նախագահի և Ջոն Քերիի հանդիպումը կայացել էր մարտի 24-ին։ Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինն ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ ամերիկացի դիվանագետն անձամբ է իջեցրել ճամպրուկն ինքնաթիռից, ու կատակել էր՝ նշելով, որ «նա հավանաբար գումար է բերել՝ Ռուսաստանի հետ առևտրի գնալու համար»։ «Այսօր, երբ տեսա, թե ինչպես եք Դուք ինքնաթիռից իջեցնում ձեր իրերը, փոքր-ինչ նեղվեցի։ Մի կողմից, դա, իհարկե, շատ ժողովրդավարական է, մյուս կողմից մտածում եմ՝ որքան վատ են ԱՄՆ-ի գործերը, որ անգամ ոչ ոք չկա, որ պետքարտուղարին օգնի տեղափոխել ճամպրուկը»,-կատակել էր Պուտինը։ «Տնտեսության հետ կարծես ամեն ինչ լավ է, մեծ կրճատոււմներ չկան։ Հետո մտածեցի, գուցե այդ պայուսակում կա այնպիսի մի բան, որը Դուք չէիք կարող ոչ մեկի վստահել։ Կարծես գումար եք բերել, երևի մեզ հետ կարևոր հարցերում առևտրի գնալու համար»,-ժպտալով շարունակել էր ՌԴ նախագահը։ Ի պատասխան Քերին հաղորդել էր, որ ՌԴ նախագահին ցույց կտա պայուսակի պարունակությունը, երբ միայնակ լինեն։ Ավելի ուշ նա հրաժարվել էր ասել, թե ինչ կա ճամպրուկում՝ նկատելով, որ դա գիտեն միայն ինքն ու Պուտինը։  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am