Ընտանիքներին հանգիստ թողնենք

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքական և հատկապես նախընտրական պայքարում անձնական բնույթի «կոմպրոմատներ» օգտագործելը, բնականաբար, հայկական հասարակական մտքի know how չէ: Ամբողջ աշխարհում, որտեղ ընտրողների ձայները թեկուզ չնչին նշանակություն ունեն, քաղաքական գործընթացի մասնակիցները «փորփրում» են իրենց մրցակիցների անձնական կյանքը և վարկաբեկիչ նյութեր են պեղում՝ այս մեկի որդին թմրամոլ է, այս մեկի թոռը համակարգչով «պոռնո» է նայում, իսկ այն մեկի կինը որպես սպասուհի անօրինական միգրանտի է աշխատեցնում և վճարում է նրան «սև նալով»: Ճիշտն ասած, այս «համաշխարհային առաջադեմ փորձն» իմ սրտով չէ, և, կարծում եմ, այնպես չէ, որ այն պարտադիր պետք է կիրառվի նաև Հայաստանում: Գիտեմ, թե ինչ է ասվում՝ ցանկացած «դեղին» հրապարակում արդարացնելու համար. «քանի որ այսինչը հրապարակային դեմք է, հասարակությունն իրավունք ունի իմանալու» և այլն: Իհարկե, իրավունք ունի: Բայց անձամբ ինձ այդ մարդկանց անձնական, ընտանեկան կյանքը չի հետաքրքրում: Հասկանում եմ, որ այս հարցում նույնպես ես փոքրամասնության մեջ եմ: Վերջերս հրապարակում եղավ վարչապետի աղջկա իբր «ճոխ» ծննդյան օրվա մասին: Քանի որ ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը, ինձ համար միանգամայն պարզ էր, որ այդ հրապարակման մեջ հայտնած տեղեկությունները ծայրից ծայր սուտ են: Ինչ-ինչ, բայց այս ուղղությամբ «մետամորֆոզները» նրանց չեն սպառնում: Իսկ վերջերս ինքը՝ վարչապետը, նախընտրական հանրահավաքներից մեկում պատմել է, թե ինչպես են բանակում ծառայել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ ըստ այդմ, նրանք ոչ մի օր զորամասում չեն անցկացրել: Քոչարյանի որդիներին ես չեմ ճանաչում և այդ պատճառով չեմ կարող ասել, թե որքանով է այդ տեղեկությունը ճիշտ՝ չնայած տղաներից մեկը դա հերքել է: Բայց մի բանում ես վստահ եմ. դա նախընտրական քարոզի թեմա չէ՝ ոչ միայն այն պատճառով, որ երկրորդ նախագահն ընտրություններին չի մասնակցում: Ավելի կարևոր է այն, որ դա այն խնդիրը չէ, որ պետք է ներկայացնի երկրի առաջին դեմքը՝ առաջիկա հինգ տարիների իր ծրագրերի մասին պատմելիս: Քաղաքական իմաստով, իհարկե, էական է, թե ինչ վատ բաներ է արել Քոչարյանը իր նախագահության տարիներին և ինչպիսի, մեղմ ասած, անփառունակ ավարտ է այն ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Իսկ ինչով են զբաղվել նրա ընտանիքի անդամները՝ ինձ համար դա էական չէ. պետական, քաղաքական գործչի և մարդու սահմանն ինձ համար հստակ է: Կրկին արձանագրեմ, որ մեծամասնությունն ինձ նման չի մտածում: Ճիշտ եմ համարում, որ նշված երկու դեպքերում էլ հնչել են հերքումներ: Գուցե դա ինչ-որ չափով կանխի ժողովրդական առասպելների տարածումը»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am