Ուրիշ նվեր չունե՞ք Ալիևին մատուցելու

Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան լարումը հասնում է գագաթնակետին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ունեցած ելույթում դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: «Ընդհանրապես վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն, անպայման, կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու»,- հարթակից ասել է Փաշինյանը: Փաշինյանին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին իր հայտարարություններից որոշներին մեկնաբանություններ են տրվում Արցախից: Մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է ում որդին ծառայել է ԼՂՀ-ում: «Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններն են անում, չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ապա հավելել. «Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել գնացել է, պետության, ավտոյի հաշվին և այլն: Էդ ինչի՞ եք ոգևորվել»: Արցախի թեման, այսպիսով, մտավ Հայաստանի նախընտրական քարոզարշավի օրակարգ: Ոչ թե Արցախի ապագայի, կամ ԼՂ խնդրի լուծման պատկերացումների, քննարկումների հարցով, այլ Հայաստանի և Արցախի իշխանության միջև լարման տեսքով: Սա ամենաանցանկալի սցենարն էր, որը կարելի էր ունենալ: Երևի թե որևէ մեկը չէր խանգարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռախոսակապի միջոցով՝ Բակո Սահակյանի հետ զրույց ունենար և հայտներ իր մտահոգությունները: Բայց ոչ՝ նա դա նախընտրեց անել նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ հրապարակավ: Ամեն ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի հայտնի աղմկահարույց ելույթից հետո, երբ նա ասել էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Արցախի իշխանության ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով մեկը մյուսի հետևից սկսեցին նախատել Սասուն Միքայելյանին՝ Սենոր Հասրաթյանը, որը հետո ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը: Արդեն իսկ պարզ էր, որ սա անհետևանք չի մնալու, օդում խայծ է պակասում: Թերևս, դա գիտակցելով՝ երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորելով՝ «ջենթլմենական պայմանավորվածությամբ» Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական առօրյա ելույթներից: «ՀՀ շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաև այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը»: Նա շարունակում է. «Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սևեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, և դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին»: Այնուհետև ԱԺ նախագահը հորդորում է. «Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից: Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին: Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց և անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձևակերպումների հետևանք են»։ Հայաստան-Արցախ իշխանությունների միջև լարվածության աճը կարող է պայթյունի բերել: Սա, կարծում ենք, պարզ է բոլորի համար, բացառությամբ թերևս Փաշինյանի թիմակիցների: Արցախի իշխանության փոփոխության հարցը ԱԺ ընտրություններում շահարկում է «Սասնա ծռերը»: Եթե այս ամենին էլ գումարվում է Փաշինյանի կողմից վերաբերմունքի բացահայտ ցուցադրությունը, հաթաթաներն ուղղված Արցախի իշխանությանը, ապա այս իրավիճակից կլինեն օգտվողներ՝ թե երկրի ներսում, թե Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս: Սա ևս, պետք է գիտակցի Փաշինյանի թիմը: Մի կողմից Հայաստանում մշտապես ասել են, թե Արցախում ժողովրդավարություն, ազատ խոսք պետք է հաստատվի, մյուս կողմից, փաստորեն, Փաշինյանը չի հանդուրժում այլ կարծիք Արցախի իշխանությունների կողմից, մարդիկ, ովքեր պահում են Արցախը: Ի՞նչ է, Արցախը արյան գնով պահած մարդիկ իրավունք չունե՞ն կարծիք հայտնել: Մի՞թե դժվար է հասկանալ, որ Արցախի իշխանությանը հրապարակավ քննադատելով՝ կոտրում ենք ոչ միայն Արցախի ողնաշարը, այլև Հայաստանի ողնաշարը: Սա Հայաստանի ու Արցախի գոյության հարց է: Ո՞ւմ եք այսպես ուրախացնում, Իլհամ Ալիևին էլ ուրիշ նվեր չունե՞ք մատուցելու: Թամար Բագրատունի

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am