Ո՞ւր կորան ընտրակեղծարարները-2

Ընտրակեղծիքների մասին խոսակցությունները սկսվել են 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած: Ընտրակեղծիքներն իրենց մեջ ներառել են բազմաթիվ գործիքներ՝ ընտրակաշառքիցմինչև վարչական ռեսուրսի կիրառում,կրկնաքվեարկությունից մինչև լցոնումներ: Տվյալ պահի իշխանությունները պնդել են, որ ընտրությունների ժամանակ ամեն ինչ կարգին է ու ամեն անգամ քայլ առաջ է արվում, իսկ տվյալ պահի ընդդիմությունը պնդել է, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ ու ամեն անգամ քայլ հետ ենք արել: Խոսվել է նաև այն մասին, որ ընտրակեղծիքների մեխանիզմները կքանդվեն ու ընտրակեղծարարները կբացահայտվեն, եթե տեղի ունենա իշխանափոխություն: Այս տարվա մայիսին իշխանափոխություն տեղի է ունեցել, բայց բացահայտումներ չկան: Նիկոլ Փաշինյանը թեև ընդունել էր 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, սակայն խոսում էր այն մասին, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի բաժանում, կրկնաքվեարկություններ ու վարչական ռեսուրսի կիրառում: Հիմա Փաշինյանը պնդում է, որ ընտրակեղծիքներ չեն լինելու և որպես օրինակ բերում է Երևանի ավագանու ընտրությունները: Բայց տեղին է հիշեցնելը, թե ինչ էր ասում Փաշինյանը մինչև այս ամենը: Նա ասում էր, որ պետք է մատնահետքերի արձանագրման միասնական ցանց ստեղծվի, որպեսզի բացառվեն կրկնաքվեարկությունները ու միայն դրանից հետո տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ: Ինչպես հայտնի է, արտահերթը դեկտեմբերի 9-ին է, բայց ոչ թե Ընտրական նոր օրենսգրքով ու տեխնիկական համապատասխան հագեցվածությամբ, այլ հին տարբերակով: Փաշինյանը նաև կողմ էր այն տեսակետին, որ միայն իշխանափոխությունից հետո կեղծիքները կկանգնեցվեն ու ընտրակեղծարարները կբացահայտվեն, բայց վարչապետ դառնալուց հետո նման գործընթաց չկա: Ոստիկանությունը ընտրողների քանակի մասին գրեթե նույն թվերն է տալիս, ինչ նախկինում էր: Այսինքն՝ ցուցակների մաքրում տեղի չի ունեցել: Նախկինում խոսվում էր նաև կեղծ անձնագրերով ու ID քարտերով շրջիկ խմբերի քվեարկության մասին: Ի՞նչ եղան այդ կեղծ անձնագրերը: Դրանց մասին խոսակցությունները սո՞ւտ էին, թե՞ հիմա այդ ամենը ծառայեցվելու է այլ ուժի համար, ինչպես որ «ռեյտինգայինն» է ծառայեցվում այլ ուժի՝ օրվա իշխանությանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չտրվեցին: Հայտարարել, թե ընտրակեղծիքները չեն լինելու, քանի որ ընտրակաշառքը արգելվել է (ի դեպ, դա էլ հարց է, քանզի ընտրակաշառք բաժանելու այլ ձև է հիմա գործում. ընտրակաշառվող մարդկանց որպես ակտիվիստ են ձևակերպում), ընդամենը բարի ցանկություն է կամ կենաց: Մեկ մարդու «հորս արև ընտրակեղծիք չի լինելու» ոճի խոստումը ոչինչ է: Նորմալ ընտրությունների համար ինստիտուցիոնալ հիմքեր են պետք, որոնք չբարեփոխվեցին այս ընտրություններից առաջ: Միայն ԿԸՀ-ի կայքում ընտրակաշառքը բացառող փարիսեցիական ու ցինիկ գովազդով ընտրակեղծիքների դեմ չես պայքարի: Եթե նույնիսկ ընդունենք, որ ընտրակաշառքը բացառվելու է, ապա հարցական է մնում ընտրակեղծիքի մյուս գործիքակազմերի հարցը: Ի դեպ, ո՞ւր կորան ընտրակեղծարարները: Նրանք դարձան հպատ քաղաքացիներ ու հիմա երջանիկ ապրո՞ւմ են: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am