Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. 4 վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Փայլակ Թևանյանի վարած Hyundai մակնիշի 452 II 02 համարանիշի և Երևան քաղաքի Սարմենի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Ռաֆֆի Գդլյանի վարած Nissan մակնիշի 35 QZ 159 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Լևոն Բարխուդարյանի կողմից կայանված Volkswagen Tuareg մակնիշի 35 NT 633 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Փ. Թևանյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Շահեն Հարությունյանը և Nissan-ի ուղևորներ Գաբրիել Բադոյանն ու Հովսեփ Ադորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության անապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ը հաշվառված է ՀՀ Ոստիկանության հաշվեկշռում, վարորդ Թ. Փևանյանն աշխատում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի օգնական, իսկ վիրավոր Շ. Հարությունյանը՝ 2-րդ վաշտի հրամանատար։ Hyundai-ն ու Nissan-ը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC Ով ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, «Նիկոլ» է․ Կարապետյան (video) Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը շատ արագ պետք է այդ քայլն անի․․․ նոր սպառնալիք կա (video) Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը Երկիրը ցնցումների մենք չտարանք, բայց լա՛վ իմացեք՝ ոչինչ չի վերջացել․ Սամվել Կարապետյան (video) Մանդատները վերցնու՞մ եք․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․ Ասեմ՝ ինչի դիմաց է Նիկոլը ձայներ ստացել․ Սամվել Կարապետյան (video) ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Նիկո՛լ, դու Ջեկի Չանը չես, գնալու ես ու Պուտինի առաջ․․․ (video) Սա պատմական փաստաթուղթ է. Մասուդ Փեզեշքիան Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը Ընտրողների պարզ մեծամասնությունը իր ձայնը չի վստահել Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Կազանում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Հաքան Ֆիդանը Ուրիշ տարբերակ չկա․ մենք պետք է դիմենք Ռուսաստանի իշխանությանը, որ․․․ Սամվել Կարապետյան (video) Սարերի հետևում չի․ Նիկոլից ձերբազատվելու ենք․ Ռոբերտ Մարգարյան (video) ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am