«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Ինչպես գիտենք, հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը: Այս անգամ մենք նման ահազանգ ստացավ արդեն ՊԵԿ-ից։ Պարզվում է, որ այնտեղ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աշխատակիցները գումարներ «փոխանցել են» պարտադիր-կամավոր սկզբունքով, ծանուցագրեր ստորագրելով, որ իրենք «խնդրում են», որպեսզի գումարներ փոխանցեն հիմնադրամին։ ՊԵԿ-ից մեր աղբյուրները նշում են, որ աշխատակիցները շփոթմունքի մեջ են, որովհետև, փաստորեն, իշխանությունների գործելակերպի մեջ ոչինչ չի փոխվել։ «Նախորդ իշխանությունների ժամանակ էլ պարտադիր-կամավոր էր հեռուստամարաթոնին մասնակցությունը, բայց այն ժամանակ մենք գումար էինք աշխատում, ավելի շատ էինք փոխանցում, ու ոչ ոք դրանից չէր նեղվում։ Բայց հիմա, երբ 1000 դրամ թեյավճարի համար մարդ են բռնում ու դատում, մարդկանց յուրաքանչյուր դրամը հաշված է, առանց այն էլ՝ աշխատավարձը բարձր չէ, և նրանց համար ծանր է աշխատավարձի թեկուզ փոքր մասից զրկվել»,- նշեց ՊԵԿ-ում մեր աղբյուրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը