«Պետք չէր շալակել 15 Բրաբուս հետեւից՝ մարզերում ճռռիկներ անելու համար». Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզչության ընթացքում խոսելով ՀՀԿ-ի մասին՝ ասաց. «Ծպտուն չհանե՜ք բանակի մասին, Հանրապետական եք, ինչ եք… դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետեւ արժեզրկել եք բոլոր արժեքները: Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունն ու «Բրաբուսներ» առել ձեր համար: Հիմա պետք է ծախեք այս «Բրաբուսները», որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանն ասաց. «Բրաբուս ունեցող նախկին Հանրապետականները հիմա աշխատում են «Իմ քայլը» դաշինքի համար: Եթե այդքան սկզբունքային է Նիկոլ Փաշինյանը, թող անձամբ ինքը եւ իր շրջապատի մարդիկ հրաժարվեն Երեւանի եւ Հայաստանի մարզերի այն հեղինակավոր մարդկանց օգնությունից, ում աջակցության մեջ առաջ մեղադրում էին ՀՀԿ-ին: Դուք չգիտե՞ք, որ ամբողջ հանրապետությունով մեկ այն բոլոր վարչաֆինանսական մարդիկ, ովքեր նախկինում աշխատում էին ՀՀԿ-ի համար եւ հասարակությունը մեղադրում էր ՀՀԿ-ին նման գործարքների մեջ մտնելու համար, հիմա նրանք ամբողջությամբ լծվել են՝ «Իմ քայլը» դաշինքի համար ձայներ քերելու թաղ առ թաղ: Խոսում է Բրաբուսներից, ինքը արձակուրդի մեջ է, թող տասնյակ մեքենաներից կազմված սեւ ջիպերի շարասյուններով չշրջի Հայաստանով մեկ: Իհարկե, պետական պաշտպանվող անձ է անգամ արձակուրդի մեջ, բայց դա չի նշանակում, որ տասնյակ մեքենաներ պետք է իրեն ուղեկցեն քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն իրեն, այլեւ իր նախարարների մեքենաները: Ով  գտնվում է արձակուրդում, շարունակում է օգտվել պետական մեքենաներից ու միջոցներից: Վարչապետի դեպքում հասկանալի է, պետական պաշտպանության տակ է, բայց անգամ այդ դեպքում պետք չէր շալակել 15 Բրաբուս հետեւից՝ մարզերում ճռռիկներ անելու համար: Իսկ նախարարներն ընդհանրապես իրավունք չունեին քարոզարշավի գնալ պետական ծառայության մեքենաներով: Խայտառակություն է տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ»: Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վա՜յ, նանի ջան, վա՜յ, էս ի՞նչ եղավ, Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց համար Հայաստանը, երեւի, իրանց պադավատներն ա: Իրանց թվում ա, որ պադավատը կորցրին, ուրեմն Հայաստանը կորցրել են․․․»։ Արձագանքելով նրան՝ Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Փաշինյան, առավոտից իրիկուն ես «գլխիս եմ տալիս», որ վաղը, մյուս օրը մեր ժողովուրդը իր գլխին չտա, ասելով՝ վայ, մենք մեր ձեռով էս ի՞նչ արեցինք, ո՞նց հավատացինք իրան, Նիկոլը էս ո՞նց մեզ ֆռցրեց: Ու այդ ժամանակ Դուք չեք իմանալու, թե Ձեր գլուխը ոնց փրկեք խաբված և դյուրահավատ մեր ժողովրդից: Բայց հիշե՛ք, որ ես ավելի շատ մտածում եմ, ոչ թե Ձեր գլխի մասին, այլ երկրիս, Ղարաբաղի ու մեր ապագայի մասին: Ձեր քարոզարշավներին պետական համարանիշներով մեքենաների առատությունն էլ կփաստի, թե ով է պադավատասեր»:

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am