Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մենք չենք ծնվել մեռնելու համար
Մենք չենք ծնվել մեռնելու համար, ծնվել ենք ապրելու համար, արարելու և նվիրելու համար, բարին գործելու և հետք թողնելու համար:
Կյանքն այսօր և այստեղ է, վաղը գուցե և չլինի, այնպես, որ ոչինչ մի թող վաղվան: Տարօրինակորեն ողջ կյանքս մտածել եմ, որ ժամանակն ինձ չի բավականացնում, որ գուցե չհասցնեմ, որ գուցե չհասնեմ, այդիսկ պատճառով կյանքս մի մեծ մարաթոն է եղել. միշտ վազք, միշտ պայքար, միշտ գերզբաղված: Ապրելու ժամանակ անգամ չկար, իսկ այժմ… այժմ անշտապ եմ, դանդաղ, վայելող…
Երկար, շաա~տ երկար նայում եմ արևաձագին և մտածում մարդկանց մասին, ովքեր այն այլևս երբեք չեն տեսնելու, ովքեր լքեցին մեզ ժամանակից շուտ, ովքեր պայքարում են հանուն այս կյանքի. նրանք այնքան շատ են. ինձ բազմաթիվ մարդիկ են գրում, ովքեր հիվանդ են, շատերը թևաթափ եղած, կյանքի մայրամուտի սպասումով…, իսկ ես ուզում եմ գրկել նրանց և ասել` ապրի՛ր, ապրի՛ր մինչև վերջ, որքան տրված է…
Հ. Գ. գեղեցիկ, թե տգեղ, հաջողակ, թե անհաջողակ, հարուստ, թե աղքատ, … ոչ մեկս ապահովագրված չենք:
Այնքան հարցեր է ինձ ուղղվում 21-րդ դարի չարիք քաղցկեղի վերաբերյալ, առաջիկայում ուժ և վճռականություն կգտնեմ և ուղիղ եթերում կպատասխանեմ բոլորիդ հարցերին:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը