Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը հանցագործություն է.Մանվել Գրիգորյանի փաստաբանի նամակը Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիլոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին և նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին: Բաց նամակը՝ ստորև․ «Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չի հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: Անսալով ձեր հորդորին՝ ներկայացնում եմ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, դրանց հիմանկան մասը վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա է տրամադրվել: Համաձայն «Արմենիա» ԲԿ-ում 20.08-23.08.2018 թվականին ստացիոնար հետազոտման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին տրված N5277/2351 էպիկրիզի՝ կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդություններն ավելի են ծանրացել: Կրծքավանդակի օրգանների ՀՇ- քննությամբ ձախից հայտնաբերվել են մեծացած պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ, որոնք խոսում են ուռուցքային պրոցեսի հնարավոր վերսկսման մասին: Սկսվել է սիրտ-թոքային անբավարարություն, շնչական անբավարարություն, ս/վ ցավերը կրում են մշտական բնույթ, տեսողությունը վատացել է, առկա է դժվարամիզություն, ունի մշտական փորկապություն` աղիքային անանցանելիություն էպիզոդներով: ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտից արված 13.07.2018 թվականի քաղվածքի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Ալլերայի-Լա-Բրաստ կլինիկայի Ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժիշկ ուռուցքաբան Նորբերտ Ավետյանի կողմից /Մանվել Գրիգորյանին վիրահատող բժիշկ/ կատարվել է հետևյալ գրառումը. «…հաշվի առնելով հիվանդի մոտ ուռուցքի` մանր բջջային քաղցկեղի ագրեսիվությունը, հիվանդին գտնվել նման վայրում արգելվում է»: Համաձայն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտի՝ 20.06.2018 թվականին ֆիքսվել է շաքարային դիաբետ՝ տիպ 2 միջին ծանրության և նշանակվել է դեղորայքային բուժում: Որոշ ժամանակ անց ստանում է ինսուլին լանտուս՝ 8-6 միավոր, որից հետո՝ 12 միավոր, այնուհետև երկու անգամ առավոտյան՝ 12 միավոր, երեկոյան՝ 16 միավոր, այնուհետև՝ 18 ED ինսուլին, այնուհետև՝ 20, 25, 30  ED ինսուլին: Այսօր արդեն նա տառապում է շաքարային ծանր դիաբետով: Բազմիցս եմ բարձրաձայնել, որ օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են Գրիգորյանին պահել կալանքի տակ, իսկ վերացական դատողություներով նրան պահելը կալանավայրում անթույլատրելի է: Նման հիվանդություններով և հիվանդությունների նման բացասական դինամիկայով անձին պահելը կալանքի տակ հանցագործություն է, որի պատասխանատուն պետությունն է: Առաջարկում եմ պետական լիազոր մարմնին կրկին դիմել բժշկական կենտրոններին՝ առաջադրելով հետևյալ հարցը. նման ծանր հիվանդություններով մարդը կալանքը կրելով կմահանա, թե չի մահանա: Եթե նորագույն Հայաստանում մարդն արժեք չունի և կոպտորեն խախտվում են նրա հիմնարար իրավունքները, եթե նախաքննությունը, արդարադատությունն ընտրովի է, եթե իրավապաշտպանի բարձրաձայնած խախտումները մնում են օդում կախված, ապա դրա դառը պտուղների քաղողը վաղը լինելու է իշխանությունը՝ բխող բոլոր բացասական հետևանքներով: Մեծարգո՛ պարոն վարչապետ, Հաշվի առնելով նախընտրական այս օրերի լարված վիճակը՝ ձեռնպահ եմ մնում և չեմ բարձրաձայնում այն կոպտագույն խախտումներն ինչպես դատական իշխանության, այնպես էլ նախաքննական մարմինների, որպեսզի չքաղաքականացվի այս գործը, սակայն ընտրություններից հետո կիրազեկեմ և իրավական հարթության վրա կպայքարեմ դրանց դեմ: Հայաստանում պետք է արմատախիլ անել և բացառել խտրականությունն ու ընտրովի արդարադատությունը, ինչպես և անմեղության կանխավարկածի խախտումները, առավել ևս, երբ վերջինիս կրողը երկրի բարձրագույն իշխանությւնն է», - գրել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am