«Ալիևը համաձայնել է.մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակ կտա Փաշինյանին». Արմեն Աշոտյան

«Վարչապետն Ալիևի մասին ասում էր՝ կիրթ, ղարաբաղցիներին այսօր հաթաթա է տալիս ամբիոնից, Ալիևին ասում է՝ կիրթ, հանրապետականներին թաղել է ուզում։ Դուշանբեն, որ ընդամենը վերելակում ձեռքսեղմոցի էր՝ Ռուսաստանի միջնորդությամբ… Ոչ ինստիտուցիոնալ, ոչ փաստաթղթավորված, ընդամենը աշխարհաքաղաքական որոշակի զարգացումների շրջանակներում մինչև դեկտեմբերի 9-ը Ալիևին համոզել են, որ Նիկոլ Փաշինյանին հանգիստ տա արցախաադրբեջանական շփման գծում։ Ալիևը համաձայնել է տալ ժամանակ Նիկոլ Փաշինյանին՝ այս աբսուրդ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար։ Սա ակնհայտ ճշմարտություն է»,-  «Արարատ» հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Արցախի հարցին,հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Արցախյան հակամարտության կարգավորումը չի կարող արվել արցախցիներին նսեմացնելով:Քարոզարշավը 4 օր է՝ սկսել է, արդեն երկու օր անընդմեջ վարչապետն ու իր թիմը Արցախի և արցախցիների հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում, արցախատյաց հայտարարություններ են անում, իրենց քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի «ղարաբաղցի-հայաստանցի» բաժանումն են ուզում վերակենդանացնել։ Ով է ՀՀ վարչապետը, որ իրենց թույլ տա՝ թեկուզ չճանաչված, բայց երկրորդ հայկական պետության նախագահի ու ղեկավարության վրա մատ թափ տա կամ ձայն բարձրացնի։ Այդ կռված տղաների վրա, որոնք այդ հողը պահում են»,-ասաց նա:
ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն,ով մասնակցում էր բանավեճին,ասաց, որ իրենք երբեք սեպ չեն խրել հայաստանցիների և արցախցիների միջև. «Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև շփումներին, դրանք շատ դրական, գործընկերային շփումներ են, խնդրում եմ, որ դուք չմիջամտեք, դա ձեր գործը չէ»։ «Կոպտագույն սխալ գործեցիք՝ դա բոլոր հայերի գործն է»,-հակադարձեց Աշոտյանը: Ռուբինյանը շարունակեց. «Դուք ընդհանրապես գործ չունեք մեր և Արցախի իշխանությունների միջև շփումների հետ։ Ու չփորձեք ինտրիգ մտցնել այս կարևորագույն հարցում։ Դուք մտահոգված եք Հայաստանի հաջողություններով, ձեր կորուսյալ իշխանությամբ։ Ինձ թվում է՝ դուք Ադրբեջանի հանրապետական կուսակցություն եք, կամ Բելառուսի»։ ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց չանցնել կոռեկտության սահմանը և ընդգծեց. «Ադրբեջանական պրոյեկտ կարելի է կոչել ձեր իշխանությունը»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am