«Մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը». Արայիկ Հարությունյան

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վրա: Այս մասին ասված է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարության մեջ: Նա նշել է, որ անհարկի շահարկումների արհեստական այս ալիքի խորացումը բացառելու համար, որպես քաղաքական ուժի ղեկավար և Արցախի իշխանությունների ներկայացուցիչ, պարտավոր էր արձագանքել: «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին՝ աջակցելով պաշտպանունակության և տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանն ուղղված Արցախի իշխանությունների ձեռնարկումներին: Լիովին տիրապետելով Արցախում նախատեսվող տնտեսական խոշոր նախագծերին (դրանց մի մասի վերաբերյալ առիթ եմ ունեցել ձեզ տեղեկացնելու), որոնք ապահովելու են Արցախի տնտեսության թռիչքային զարգացումը, ՀՀ կառավարությունը բառացիորեն արել է ամեն ինչ դրանց իրագործմանը նպաստելու համար: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում մեկնարկելիք խոշորամասշտաբ այդ ծրագրերը հնարավորություն են տալու կտրուկ բարձրացնելու արցախցիների սոցիալ-տնտեսական կենսամակարդակը: Ի դեպ, այդ ծրագրերն ընդգրկում են Արցախի՝ Սահմանադրությամբ ամրագրված ամբողջ տարածքը: Կարծում եմ՝ ուղերձս հստակ էր, և փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա: Արցախի հարցում որոշ քաղաքական շրջանակների կողմից այս օրերին հաճախակի հնչող մտահոգություններին ի պատասխան ասեմ, որ մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը, այն է՝ հակամարտության լուծման հարցում պետք է վճռական լինի ժողովրդի դիրքորոշումը: Ըստ այդմ կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները: Համոզված եմ՝ դեկտեմբերի 10-ին մենք մեկ անգամ ևս ամրագրելու ենք հայկական երկու հանրապետությունների առաջնորդների լիովին նոր որակի հարաբերություններ, և առկա բոլոր տեսակի հարցերը այդ հարաբերություններում հաղթահարելի մանրուքներ են: Այս իմաստով անթույլատրելի էր մամլո պատասխանատուների դրսևորած անպատասխանատու վարքագիծը, քանի որ վերջիններս հաշվի չեն առել իրենց խոսքի հանդեպ հանրային ընկալումը: Ավելի քան վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկապես, կլինեն աննախադեպ Հայաստանի պատմության մեջ և կամբողջացնեն Նոր Հայաստանի նկատմամբ մեր բոլորիս սպասումները, որի անբաժան մասն է կազմում Արցախը: Արցախի առաջատար քաղաքական ուժի անունից հայտարարում եմ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Ուրեմն՝ առա՛ջ հանուն մեր միասնական հաղթած և հզոր Հայրենիքի, որտեղ պետք է տիրեն արդարությունը, միասնականությունը, սերն ու հանդուրժողականությունը յուրաքանչյուրի համար»,- ասված է Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am