Պաշտոնական Ստեփանակերտը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության և դրա ղարաբաղյան արձագանքների շուրջ «Ազատությունը» զրույցել է ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Ազատություն» – Պարոն Բաբայան, Ձեր գնահատականն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած բավական կոշտ հայտարարության վերաբերյալ: Փաշինյանը դիմեց Բակո Սահակյանին, որպեսզի նա հորդորի իր կառավարության ներկայացուցիչներին չմեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները: Նա նաև անվանական Ձեզ դիմեց՝ ասելով, թե մամուլի խոսնակը օրումեջ մեկնաբանում է իր հայտարարությունները: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս ամենը: Բաբայան․ – Մենք ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան – Արցախ հարաբերությունները: Բոլորիս պարտքն է, այդ թվում՝ ամենքս իր տեղում, մեր միասնականությունը ամրապնդելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և կարևորագույն մարտահրավերների մասին չմոռանալը: Դա վտանգներն են, որոնք գալիս են Ադրբեջանի կողմից: Եվ երբևիցե չենք փորձել խարխլել մեր հայկական միասնականությունը: Հետևաբար ես կոչ եմ անում հատկապես լրատվամիջոցներին չշահարկել մեր հայկական միասնականությունը․․․ Մեզ համար գերագույն արժեք է մեր հայոց պետականությունը, մեր միասնականությունը: «Ազատություն»․ – Այսինքն Դուք չեք ուզում արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը․․․ Բաբայան․ – Արձագանքում եմ: Ես ասում եմ հետևյալը, որ մեզ համար գերնպատակներ են այս արժեքները: «Ազատություն»․ – Իսկ Բակո Սահակյանը այս հայտարարության հետ կապված ի՞նչ է ասել, խոսե՞լ է արդեն կառավարության անդամների հետ․․․ Բաբայան․ – Ես կրկնում եմ՝ Արցախի, պաշտոնական Ստեփանակերտի, մեր բոլորիս համար գերնպատակն է որևէ ձևով չխարխլել մեր հայկական միասնականությունը․․․ Ի վերջո, հայոց պետականությունը, նրա անվտանգությունը, մեր միասնականությունը գերագույն արժեքներ են․․․ «Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները այլևս չեն մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Բաբայան․ – Ես էլի եմ ասում՝ մեզ համար միասնականությունը․․․ ես էս եմ պատասխանում: «Ազատություն»․ – Ձեր կարծիքով, ինչո՞ւ ստեղծվեց այս իրավիճակը: Բաբայան․ – Իրավիճակը պետք չի շահարկել, բարդեցնել գործընթացները: Ունենք այն, ինչ ունենք: Այսինքն բոլորս էլ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր միասնականությունը ուժեղանա: «Ազատություն»․ – Իսկ հնարավո՞ր են պաշտոնանկությունները, որոշակի պաշտոնյաների հրաժարականներ: Բաբայան․ – Այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կխախտեն օրենքը, այն բոլոր պաշտոնյաները, ովքեր իրենց գործունեությամբ խախտում են մեր միասնականությունը և իրենց պրոֆեսիոնալ որակներով չեն համապատասխանի զբաղեցրած պաշտոններին, բնական է, որ նման պաշտոնյաները պիտի դուրս գան, և ուրիշները գան: «Ազատություն»․ – Դուք խարխլե՞լ եք Ձեր մեկնաբանություններով: Բաբայան․ – Ո՞նց եք կարծում: Ես խարխլո՞ւմ եմ իմ մեկնաբանություններով, իմ աշխատանքով: «Ազատություն»․ – Իսկ Հայաստանից որոշակի պաշտոնյաներ այցելե՞լ են Լեռնային Ղարաբաղ՝ այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու նպատակով: Բաբայան․ – Հայաստանի Հանրապետությունից այցելում են պաշտոնյաներ, բայց այլ հարցերի շուրջ: Օրինակ, այստեղ է եղել ոստիկանապետը, մենք սպասում ենք, հիմա կլինի հանդիպում Շավարշ Քոչարյանի հետ և այլ պաշտոնյաների․․․ Բայց այն [այցերը] համագործակցության շուրջ է, այցելում են, ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ․․․ «Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ հարթված է արդեն ամեն ինչ այս խնդրի շուրջ, Փաշինյանի բարձրացրած այդ հարցերի, որ նա ասել է, որ Բակո Սահակյանից բացատրություններ եմ պահանջելու: Բաբայան․ – Բոլոր բաները մի շահարկեք: «Ազատություն»․ – Ոչ մեկ ոչինչ չի շահարկել: Ընդամենը եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների կողմից հայտարարություն: Որ ասում եք՝ շահարկում, թյուրիմացություն կարող է ստեղծվել: Բաբայան․ – Ես չեմ ասում, որ Դուք եք շահարկում: Կան տարբեր ուժեր, որոնք շահարկում են, չէ՞: Ասենք, մեկը դուրս է գալիս, ինչ-որ բաներ է խոսում՝ լինի դա Արցախում, թե այլ տեղից: Էստեղ մարդիկ կան, որ պղտոր ջրում ուզում են ձկներ որսալ: Թույլ չենք տալու:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am