Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն։ Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտնեց, որ քննարկումների այս հարթակը կդառնա ոչ միայն բարի ընկերների հանդիպման վայր, այլև նոր գաղափարների գեներացման և արդյունավետ նախագծերի ստեղծման համար տարածք՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: «Պետք է յուրահատուկ շնորհակալություն հայտնեմ Կոնստանտին Զատուլինին՝ Լազարևյան ակումբի ստեղծման գործում նրա ջանքերի համար»,- ասաց Քոչարյանը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Ցանկացած բարեկամություն պահանջում է ջանք, որը նվազագույնը կարիք ունի մեր էներգիայի, ժամանակի, զգացմունքների։ Բարեկամությունն իհարկե նաև իներցիա ունի, սակայն միայն դա բավարար չէ բարեկամությունը զարգացնելու համարք։ Հիշեք, ինչքան շատ ընկերներ ենք մենք կորցրել այն պատճառով, որ բավարար ջանք չենք ներդրել այդ ընկերությունը պահպանելու համար: Պետությունների միջև բարեկամական հարաբերությունները միայն շահերի համընկնման հետ չէ կապված: Այն պետական շահերի և մարդկային գործոնի սինթեզ է: Չեմ կարող գտնել այլ երկրների օրինակներ, որոնց մոտ այդքան ուժեղ համադրվում են այս գործոնները, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի մոտ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը