Յուրացումներ՝ բացահայտված ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ

Ոստիկանությունը շարունակում է բացահայտել նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ: Հոկտեմբերի վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են յուրացման երեք դեպք: Առաջին դեպքում վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, նրանց անվամբ հաշվեգրել է աշխատավարձ« սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձի գումարը յուրացրել է Ստեփանյանը: 2011 թվականից մինչև այս տարվա փետրվարը ներառյալ, չորս հոգու անվամբ, տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ դուրս է գրվել և յուրացվել երկու միլիոն 483 հազար դրամ: Հարուցվել է քրեական գործ: Հաջորդ դեպքը բացահայտվել է Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Դարձյալ ԱԱԾ-ից ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արևիկ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Թուխիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2006-10 թվականներին որպես ակումբավար է ձևակերպել մի կնոջ, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր մեկուկես միլիոն դրամը յուրացվել է: Հարուցվել է քրեական գործ: Հաջորդ յուրացումը բացահայտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ: Պարզվել է, որ «Հրազդան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հինգ աշխատակցի անվամբ 2017 թվականի դեկտեմբերին դուրս է գրվել 60 հազարական դրամ պարգևավճար. գումարը յուրացվել է: Յուրացվել է նաև այս տարվա հունիսին մի հիվանդի անվամբ դուրս գրված՝ 16 հազար դրամ արժողության դեղամիջոցը: Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բժշկական կենտրոնի աշխատակիցները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման շրջանակում, ինը հիվանդի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացրել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն, որի հետևանքով խաբեությամբ հափշտակվել է 643 հազար դրամ: Այս փաստերի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Իսկ ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիայի դեմ՝ նաև ակտիվորեն համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am