Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 3–րդ համար Դավիթ Շահնազարյանը։ «Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճն իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի, որեւէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին։ Փորձ է քաղաքական բովանդակությունը եւ քաղաքակիրթ քննարկումն իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա իշխանություններին չի հաջողվի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, նշանակում է, որ նա բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց, անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք ես չունեմ։ Եթե ցանկանում է, Արցախի հարցով հրավիրում եմ բանավեճի, Նիկոլ Փաշինյանին կամ ԱԳ նախարարին»,– ասաց Դավիթ Շահնազարյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը