««Սասնա ծռերից» մեկը կա` ասում է՝ «հեռացրեք բազան», ո՞ւմ քաղաքականությունն է նա իրականացնում». Նորատ Տեր-Գրիգորյանց

«Պետք է ամրապնդենք հայ-ռուսական գործընկերությունը՝ թույլ չտալով կրակ, հրդեհ Հարավային Կովկասում»,- ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրներին:

Հեղինակավոր ռազմական գործիչն ասաց, որ իսկապես ԱՄՆ-ը իր բոլոր միջոցներով և հնարավորություններով ռազմական գործողությունների այս թատերաբեմում ցանկանում է «պառակտում մտցնել» բոլոր այն հանրապետությունների, երկրների միջև, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հետ միության մեջ և «դավաճանաբար հեռացել են Ռուսաստանից», ու նրանց միջոցով ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությանը բոլոր ուղղություններով` Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում:
Նրա որակմամբ, Հարավային Կովկասը յուրահատուկ տարածաշրջան է, ռազմաքաղաքական իրավիճակի տեսանկյունից զարհուրելի տարածաշրջան է: «Հենց այդ պատճառով կցանկանայի շեշտել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարները շատ նուրբ քաղաքականություն վարեն, ի դեպ, շատ լուրջ, անկեղծ: Ուշադրություն դարձրեք, Վրաստանը-Թուրքիան-Ադրբեջանը ստեղծել են իրենց միությունը, Ռուսաստանը- Ադրբեջանը-Թուրքիան-Իրանը` իրենց, իսկ Հայաստանն այդ միությունների մեջ մնացել է բավականին վտանգավոր իրավիճակում: Միևնույն ժամանակ Թուրքիան Վրաստանի միջոցով Հայաստանի շուրջ երկաթուղի է կառուցում և հավելյալ արգելափակում է ստեղծում այս երկրի համար»,- նկատեց Նորատ Տեր-Գրիգորյանցը` շարունակելով, որ ստացվում է վտանգավոր իրավիճակ ռազմական գործողությունների հարավային թատերաբեմում:
Ռուսաստանաբնակ Տեր-Գրիգորյանցը հռետորական հարցով դիմեց ակումբի ներկայացուցիչներին՝ ասելով, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներկայումս Ադրբեջանը, որը Հայաստանին թշնամի է համարում, Թուրքիայի հետ անելով ամեն հնարավորը Հայաստանին մեկուսացնելու համար, պնդելով, որ Երևանն իրենն է, հանկարծ ստանում է սպառազինություն մեծ քանակությամբ՝ ՀԱՊԿ-ում իր գործընկեր երկրի կողմից:
Նրա խոսքով, դա ատելություն է հարուցում, քանի որ այդ սպառազինությամբ ոչնչացնում են: «Ու այստեղ այնպիսի պատերազմ կարող է սկսվել, որ ավելի վատ կլինի, 100, 150 անգամ ավելի վատ»,- ասաց նա: Նաև հավելեց. «Կա մեկը, որ «Սասնա ծռերից» է, ասում է՝ հեռացրեք բազան, Ռուսաստանը և այլն, ում քաղաքականությունն է նա իրականացնում: Թուրքիայի, ԱՄՆ-ի: Ինչո՞ւ է նա դրանով զբաղվում, որպեսզի թուլացնի այդ ուղղությունը, բայց Հայաստանն ավելի թույլ է, քան Թուրքիան և Ադրբեջանը, դա հայտնի է»: Ուրեմն, ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի հետ որպես մեկ բռունցք պետք է լինի: Ավելին, Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ Ռուսաստանն իր իսկ անվտանգության համար պետք է ամրապնդի Հայաստանին: «Պետք է ամրապնդենք մեր գործընկերությունը՝ թույլ չտալով կրակ, հրդեհ Հարավային Կովկասում: Առաջարկում եմ ` պետք է լուրջ ուշադրությամբ դիտարկենք այն գործընկերությունը, այն հարգանքը, միությունը, որը կա, անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության, այդ միությունը, պայմանագիրը պետք է գոյություն ունենա ընդմիշտ, միությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակում»,- ասաց գեներալ Տեր-Գրիգորյանցը: 168.am

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am