Նիկոլ Փաշինյանի հաջորդ կայարանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը այցելում ենք Սյունիքի մարզ: Քաղաքացիների հետ հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով: Ժամը 12.30 – ք. Մեղրի, համայնքապետարանի դիմացի հրապարակ: Ժամը 15.00 – ք. Քաջարան, շատրվանների հրապարակ: Ժամը 16.30 – ք. Կապան, մարզպետարանի հարակից հրապարակ: Ժամը 18.30 - Գորիս, համայնքապետարանին հարակից հրապարակ: Հաջորդ օրը կլինենք Սիսիանում և Վայոց ձորի մարզում»:
