Միջադեպ Չարենցավանում. Արդեն սկսել եք դաղալություն անե՞լ. Փաշինյանը՝ չարենցավանցիներին
Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսեցին բղավել, որ կարևոր բան ունեն ասելու: Պարզվեց, որ խոսքը քաղաքի թիվ 3 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին է: Նրանք սկսեցին վանկարկել «Մարզպետ հեռացիր»: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ, լսեց նրանց եւ խոստացավ անպայման ուսումնասիրել խնդիրը: «Շնորհակալ ենք ձեզնից եւ ակնկալում ենք դրական պատասխան: Մենք վստահ ենք, որ դրական լուծում եք տալու»,-ասաց բնակիչներից մեկը: Փաշինյանը նրան ուղղեց. «Օբյեկտիվ: Արդեն սկսել եք դաղալություն անե՞լ: Ասում եմ՝ օբյեկտիվ, ասում եք՝ չէ, դրական: Տենց չի լինի»
