Մեղավորությունն իմն է. Համլետ Ղուշչյանի պարզաբանումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր՝ դեկտեմբերի 3-ին կլինի հեռուստաբանավեճ իր եւ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովի միջեւ: Սակայն ժամեր անց Էդուարդ Շարմազանովը հերքեց Ալեն Սիմոնյանի՝ բանավեճի հայտարարությունը, ապա մեղադրեց ստի ու կեղծիքի համար:

Ալեն Սիմոնյանը նոր գրառում է անում. «Երեկ օգնականիս միջոցով ինձ հետ է կապվել պ-ն Համլետ Ղուշչյանը և առաջարկել բանավեճ Էդուարդ Շարմազանովի հետ` ասելով, որ վերջինս համաձայն է, և մնում է միայն ժամը ճշտել, որի մասին ես գրառում եմ կատարել` նշելով, որ նման բան է նախատեսվում: Այս հնարավոր բանավեճը Սերժի ներկայացուցչի մոտ այնպիսի տագնապ է առաջացրել, որ նա շտապել է բավականին լկտի ձևով հերքել նախընտրական շրջանում իմ հետ հնարավոր բանավեճի մասին լուրը: Կոչ եմ անում ավելի զուսպ և բարեկիրթ լինել, երբ նույնիսկ տագնապ է սկսվում այն մտքից, որ կարող է քեզ հետ բանավիճեմ: Սիրուն չէ նման ոճով խոսելը, բա դու է՞դ տղեն ես»: Araratnews.am-ը զանգահարեց «Հ3»-ի հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանին՝  տեղեկանալու, թե ո՛վ է մեղավոր, ըստ էության, չկայացած բանավեճի համար: «Ես զանգահարել էի Ալեն Սիմոնյանին և հրավիրել հեռուստաբանավեճի Էդուարդ Շարմազանովին: Ալեն Սիմոնյանը համաձայնեց: Դրանից հետո զանգահարեցի Էդուարդ Շարմազանովին, սակայն նրա հեռախոսահամարը չէր պատասխանում: Զանգահարեցի Վահրամ Բաղդասարյանին, ասացի՝ ցանկանում եմ Էդուարդ Շարմազանովին հեռուստաբանավեճի հրավիրել: Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ կասի Շարմազանովին: Բայց ես չէի պայմանավորվել հստակ ժամի մասին, Ալենն էլ երեւի շտապեց… Հետո պարզվեց՝ Էդուարդ Շարմազանովը Լոռիում է, քարոզարշավ է անում, չի կարող գալ»,- ասաց  հեռուստահաղորդավարը:
Մեր դիտարկմանը, թե ինչքանո՛վ է կոռեկտ, երբ չկայացած հեռուստաբանավեճի համար  ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մեղադրում է Ալեն Սիմոնյանին, Համլետ Ղուշչյանն ասաց, որ այսօր առավոտյան Էդուարդ Շարմազանովի հետ է կապ հաստատել, ներողություն խնդրել թյուրիմացության համար: «Ես զարմանում եմ: Երեւի ՀՀԿ-ականներն այդ հայտարարությունն արել են մինչեւ իմ զանգահարելը: Ես ասել եմ՝ կներեք, որ թյուրիմացությունն ինձանից է գալիս, Ալեն Սիմոնյանը մեղավոր չէ»,- ավարտեց իր խոսքը «Հ3»-ի հեռուստահաղորդավար  Համլետ Ղուշչյանը:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am