Իմ և ընդհանրապես ՀՀԿ ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուների հիմնական մրցակիցն այս պահին մեկ անձ է՝ Փաշինյանը. Մենուա Հարությունյան

«ՀՀԿ ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուների հիմնական մրցակիցն այս պահին մեկ անձ է՝ Փաշինյանը. այլ մրցակիցներ չկան»: Մենուա Հարությունյանն այս մասին հայտարարել է «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում:
 
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է անցնում քարոզարշավը, ում է համարում իր հիմնական մրցակիցը և ինչ խնդիրներ է արձանագրել այս ընթացքում ու ինչ ակընկալիքներ ունի «առանց կանոնների» այս ընտրական մարտերից՝ Մենուան ասել է. «Քարոզարշավն ընդհանուր առմամբ նորմալ է անցնում: Աշխատում եմ հնարավորինս շատ հանդիպել սյունեցիների հետ և ներկայացնել իմ տեսակետները: Իմ և ընդհանրապես ՀՀԿ ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուների հիմնական մրցակիցն այս պահին մեկ անձ է՝ Փաշինյանը. այլ մրցակիցներ չկան, որովհետև նրա թիմի յուրաքանչյուր անդամ հասարակությանը ներկայանում է «Մենք Նիկոլի հետ ենք» կարգախոսով մտնում են ժողովրդի մեջ, ասում են՝ Մենք Նիկոլի հետ ենք, մենք Նիկոլի հետ ենք, որ իրենց վրա ուշադրություն հրավիրեն:
Սյունիքում էլ գործում է նույն տրամաբանությունը՝ հիմնականում առաջադրված են այնպիսի թեկնածուներ, որոնք այնպես չէ, թե բարձր վարկանիշ ունեն իրենց շրջապատում կամ քաղաքներում, որտեղ առաջադրվել են՝ գնում են ժողովրդին ասում են՝ մենք Նիկոլի հետ ենք, ժողովուրդը սկսում է լսել, ինչ-որ անհոդաբաշխ բաներ են խոսում, անհասկանալի խոստումներ են տալիս... Այսինքն՝ կա Փաշինյանի անձը, և կա դրա շուրջ ձևավորված «թիմ», որը նրա անունը տալով՝ քարոզարշավ է անում. Սա՛ է իրականությունը, և՛ իմ, և՛ բոլորի մրցակիցը Փաշինյանն է, ուրիշը չկա»:
 
Պատասխանելով այն հարցին, թե նույն ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանին մրցակից չի՞ համարում, ՀՀԿ պատգամավորական թեկնածուն ասել է, որ նույն խնդիրն ունի նաև Նաիրա Զոհրաբյանը: Ինքն էլ է գնում, ներկայացնում է իր կուսակցության դիրքորոշումը, ու նրա մրցակիցն էլ մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը:
 
«Պարզ է՝ ինքը չի քննադատում Նիկոլ Փաշինյանին, ես քննադատում եմ, բայց միևնույն է, մրցակցությունը իմ ու Նաիրայի միջև չէ, իմ ու Փաշինյանի, Նաիրայի ու Նիկոլի մեջ է»,- «Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում ասել է Մենուա Հարությունյանը:
 

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am