Հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում.Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը, սակայն նշել է, որ հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում: Ռ.Ռուբինյանը 5-րդ ալիքի եթերում մասնակցել է ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճին: Վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք Ռ.Ռուբինյանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան ճակատամարտը: «Ոչ, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը: Դուք հղում էիք կատարում Սասուն Միքայելյանի ասածին: Ասեմ ավելին. Սասուն Միքայելյանն էլ չի կարծում, որ դա այդպես է և ինքը անդրադարձել է իր արած հայտարարությանը և, ըստ էության, ընդունել է, որ իր ձևակերպումը հաջող չէր», – պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ: «Մենք ֆիքսեցինք՝ դուք ինչ ասացիք», – արձագանքել է Ա.Աշոտյանը: «Այո, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց ես նաև կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր ինքնին և շատ կարևոր էր նաև ընդհանուր Արցախի կոնտեքստում, և դա շատ ամուր հիմք կարող է դառնալ մեզ համար, որպեսզի շահեկան լուծման հասնենք», – ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը: Նա նաև նշել է, որ արվել է մի հայտարարություն «ոչ այնքան հաջող: Հայտարարություն անողը, հայտարարություն անողի թիմակիցները, բոլորը ասում են, որ, այո, մի քիչ անհաջող հայտարարություն է, այսինքն, մենք այդպես չենք կարծում»: «Հիմա դուք կառչել եք, անընդհատ կրկնում եք: Դուք գիտեք, չէ՞, որ մենք այդպես չենք կարծում, ես ասացի, չէ՞, Սասուն Միքայելյանն ինքը ասաց, չէ՞, որ էդպես չէր ուզում ձևակերպեր: Ինչի՞ եք շարունակում ծամծմել այս թեման», – նշեց Ռ.Ռուբինյանը: aysor.am

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը Ընտրողների պարզ մեծամասնությունը իր ձայնը չի վստահել Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Կազանում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Հաքան Ֆիդանը Ուրիշ տարբերակ չկա․ մենք պետք է դիմենք Ռուսաստանի իշխանությանը, որ․․․ Սամվել Կարապետյան (video) Սարերի հետևում չի․ Նիկոլից ձերբազատվելու ենք․ Ռոբերտ Մարգարյան (video) ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան Հրավիրելու ենք մեծ հանրահավաք․ Սամվել Կարապետյանը մանրամասներ հայտնեց (video) Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են պատասխանատվություն Էս ու՞մ ես ձեռք առնում,․ Նիկո՛լ, դե հենց հիմա էդ նույն կրքոտությամբ Ալիևի պատասխանը տուր․ Սուքիասյան (video) Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. ընդդիմությունը միավորվում է․ Սամվել Կարապետյանը նոր փակագծեր է բացում (video) Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր Ղազինյան Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի «Դուրս արի՛, դե հիմա ճղիր քեզ․․․ լսեցի՞ր՝ ինչ է ասել Ալիևը»․ Արման Աբովյան (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է. Մասադիկով Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am